o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաղողագործները կրկին կանգնած են անհաղթահարելի խնդիրների առջեւ

15.09.2018 15:07 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խաղողագործները կրկին կանգնած են անհաղթահարելի խնդիրների առջեւ

Մեկնարկել է խաղողի բերքահավաքի սեզոնը եւ խաղողագործները կրկին կանգնած են մի շարք խնդիրների առջեւ, ամենառաջին խնդիրը կապված է խաղողագործ-մթերող կապի բացակայության հետ, որի մասին բազմիցս խոսվել է, սակայն ապարդյուն:

Ի՞նչ երաշխիք, որ Մարտակերտի շրջանի Մատաղիս զորամասում չի շարունակվում բռնությունը

Հայաստանի խաղողագործների միության նախագահ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքով` կրկին չկան փոխշահավետ պայմանագրեր, խաղողագործը չգիտի սեզոնին խաղողի  մթերման սկզիբը երբ է, ինչ գնով պետք է վաճառի եւ այլն. «Սրանք հարցեր են, որոնց մասին մենք արդեն չորս տարի բարձրաձայնում ենք: Այս տարի դժգոհություններ եղան նաեւ խաղողի գնի հետ կապված, խաղողի գինը ցածր է, իսկ ինքնարժեքը` բարձր:  Մթերվում է 140 դրամով, նախորդ տարի որոշ ձեռնարկություններ մթերել են 130, որոշ գործարաններ էլ` 100-130 դրամով:  Ճիշտ է, այս տարի 10 դրամով ավելին է, բայց սա մեզ չի գոհացնում, հաշվի առնելով այն գնաճը, որը կա»,-փաստեց Ա. Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ խաղողի նման ցածր գինը պայմանավորված չէ բերքի շատ լինելով, նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի բերքը շատ քիչ է:
Այս իրավիճակից դուրս գալու համար Արտակ Սարգսյանը առաջարկում է ստեղծել փոխշահավետ պայմանագրեր մթերող ընկերությունների եւ խաղողագործների միջեւ, քանի որ եթե պայմանագրում առկա պարտավորությունները կատարվեն օրենքով, ապա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել. «Եթե պայմանագրով իրականացվում է առուծախ, գնողը վաճառողից գին պետք է հարցնի, ինչը շուկայի օրենքն է: Բայց մեզանում դժգհությունը` կապված խաղողի գնի հետ,  առաջ է եկել, քանի որ գնորդը հաշվի չի առնում վաճառողի կարծիքն ու կամքը, այստեղից էլ առաջանում է անհամաձայնություն: Եթե նստենք մի սեղանի շուրջ եւ միասին քննարկենք, հաշվի առեննք ինքնարժեք, գնագոյացում եւ այլն, ապա այդ դեպքում կլինեն փոխզիջումներ  եւ կլինեն ընդունելի տարբերակներ»,-շեշտեց Արտակ Սարգսյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА