o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետը՝ ԱՄՆ դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ միասնական արժույթին անցնելու մասին

15.09.2018 12:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Փոխվարչապետը՝ ԱՄՆ դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ միասնական արժույթին անցնելու մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։

«Հայաստանի կառավա­րությունը երեկ շրջանառու­թյան մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություն­ներ և լրացումներ կատարե­լու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նա­խագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լից­քավորման համար սեղմվ

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական միություն, կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է գործում, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Ընդ որում, իմ կողմից նշվել է նաև, որ նոր միասնական արժույթի ձևավորումը բավականին բարդ և ժամանակատար խնդիր է»,– ասել է նա։


«Միր 24» հեռուստաընկերության տեսանյութում և հաղորդագրությունում Մհեր Գրիգորյանին վերագրվել են խոսքեր, թե իբր նա առաջարկել է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից։

Հիշեցնենք, որ МИР 24–ը տեղեկացրել էր, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА