ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ասում ենՙ զինվորներին օգտագործել են որպես վարձկաններ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրում դրա համար

14.09.2018 18:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Եթե ասում ենՙ զինվորներին օգտագործել են որպես վարձկաններ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրում դրա համար

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը, որպես քրեական գործով մեղադրյալի փաստաբան, տեղյակ չի եղել այն մատյանի մասին, որը ՀՔԾ պետը ցուցադրել է մամլո ասուլիսում։

Նշենք, որ խոսքը 2008-ի մարտի 1-ին զինվորներին որպես վարձկան օգտագործելու մասին է։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց։

«Ես չգիտեմ, այդ մատյանը չեմ տեսել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ քրեական գործով ես պաշտպան եմ, բայց դուք՝ լրագրողներդ, ավելի շուտ եք այդ մատյանը տեսել, նոր՝ ես։ Բայց քանի որ տեսել եմ, մեկնաբանեմ՝ եթե դա հանցագործություն է և եթե ԱԱԾ ու ՀՔԾ պետերը արդեն գիտեն՝ ով է արել այդ հանցագործությունը, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները։ Մյուս կողմից՝  եթե դա հաստատված չէ, ինչո՞ւ են հրապարակային նման հայտարարություններ անում։ Սա ուղղակի մանիպուլյացիա է», - հայտարարեց փաստաբանը։

Ըստ Ալումյանի, մարտի 1-ի գործը զգայուն գործ է, մարդիկ ցավով են դրան վերաբերվում և դա էլ օգտագործվում է ՀՔԾ պետի կողմից՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի սկանդալային գաղտնալսման փաստից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։

Նա նկատեց, որ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չկան հաստատված ապացույցներ, մեղադրանք առաջադրված չէ, բայց ՀՔԾ-ի պետը փաստաթղթերը ասուլիսում ներկայացնում է այնպես, կարծես, դա կայացած փաստ է։

«Եթե դա իրենք համարում են կայացած փաստ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրում», - հայտարարեց Ալումյանը։

Պետք է թույլ չտալ ավտոբուսներով, ԳԱԶելներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր և ուղղորդեն, թե ում է պետք ընտրել․ոստիկանապետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА