ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հակադարձում է ՀՔԾ պետին

14.09.2018 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հակադարձում է ՀՔԾ պետին

ՀՔԾ պետը հայտարարում է, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, սակայն հարցն այն է, թե կատարվածի հետ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետի հայտարարությանը։

«Կապը փորձում են հիմնավորել նրանով, որ միայն այդպես հնարավոր կլիներ հիմնավորել արտակարգ դրության ռեժիմ մտցնելը, քանի որ մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կան զոհված անձինք։ Ցույց տվեք ինձ տեքստ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե կան զոհված անձինք։ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու տեքստում և դրանից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կան վիրավոր անձինք, կան այրված մեքենաներ», - հայտարարեց փաստաբանը։

Նա հստակեցրեց, որ Քոչարյանը չի տվել Տիգրան Աբգարյանի անունը, այլ մատնանշել է ոստիկան Համլետ Թադևոսյանի անունը, որը վիրավորվել է դեռևս ժամը 21։15-ին (Համլետ Թադևոսյանը մահացել է ավելի ուշ), իսկ արտակարգ դրության ռեժիմը մտցվել է գիշերը 23։00-ին։

«ՀՔԾ-ն այսպես է աշխատում. Վերագրում է Ռոբերտ Քոչարյանին մի խոսք, որը չի հնչել և արդարանալով, հակադարձելով այդ խոսքի դեմ փորձում է հիմնավորել, որ ճիշտ են իրենք։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է մանիպուլյատիվ մեթոդների օգնությամբ», - հավելեց Խուդոյանը։

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացել ԱԱԾ տնօրենի դեմ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА