o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կառավարությունից մասնագետներ եկան, չափագրումներ արեցին, գնացին ու այլեւս չվերադարձան»

14.09.2018 22:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կառավարությունից մասնագետներ եկան, չափագրումներ արեցին, գնացին ու այլեւս չվերադարձան»

Գրեթե մեկ տարի առաջ բեմադրիչ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար` մեկ տարի ժամկետով: «Իրավունքի» հետ զրույցում Հարությունյանը շեշտեց, որ շարունակում է ինքնամոռաց աշխատել ու թեւաթափ լինելու ժամանակ չունի. «Ինչպես հայտարարվել էր` նշանակվել եմ մեկ տարի ժամկետով` փորձաշրջանի նման: Այսօր էլ շարունակում եմ աշխատել, ու երեւի թե վատ չի ստացվում, կարծում եմ` դեռ անելիքներ ունեմ այստեղ, մեծ եռանդով աշխատում եմ եւ գիտեմ` ինչ էլ լինի այդ եռանդը չի պակասելու, թեւաթափ լինելու ժամանակ չկա»:

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՇԻՆԾՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐՈՎ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՌԴ-ԻՑ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ»

ՊՀԹ-ՈՒՄ ՁՄՌԱՆԸ ՑՐՏԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ, ԱՄՌԱՆԸ` ՋՐԻ ՄԵՋ ԿՈՐՈՒՄ

Ըստ գեղարվեստական ղեկավարի` ձեռք բերած հաջողություններից զատ թատրոնում անելիքները շատ են. «Թատրոնը ջեռուցման եւ հովացման համակարգի մեծ խնդիր ունի, հրավիրել ենք մասնագետների, որպեսզի տեսնեն, թե ինչ կարող են անել»,- մտահոգված ասաց գեղարվեստական ղեկավարն ու բացառեց, որ այս հարցը թատրոնն իր ուժերով կարողանա լուծել. «Վստահ եմ` թատրոնն իր ուժերով չի կարող այդ հարցերը լուծել, դրան լուրջ պետական աջակցություն պիտի լինի»: Դ. Հարությունյանն ասում է, որ դիմել է պետական իշխանություններին, եւ այդ հարցը միշտ եղել է օրակարգային. «3-4 անգամ կառավարությունից մասնագետներ եկան, չափագրումներ արեցին, ստուգեցին, գնացին ու այլեւս չվերադարձան, վերջ... Նորից ենք դիմելու, որովհետեւ ձմռանը հանդիսատեսն ու դերասանները ուղղակի ցրտահարվում են` թոքաբորբ են ստանում: Իսկ ամռանը, ջրի մեջ կորած, փորձեր ենք անում, որպեսզի աշնանը նոր ներկայացումներ ունենանք, եւ այդ տաքը-սառի տատանումներից մեր դերասանական կազմն ունեցավ լուրջ առողջական խնդիրներ: Այս հարցը գնալով սաստկանում է, 21-րդ դարի թատրոն ենք, պետք է այս հարցը լուծել: Ովքեր 15-20 տարի առաջ «վերանորոգել են» այս թատրոնը, իմ կարծիքով` արել են հապճեպ ու սխալ, որի պտուղները մենք մինչեւ հիմա քաղում ենք: 95 տարվա շենք է, գրեթե մեկ դար, եւ այս շենքի խնամքը անպայման ուշադրության պիտի արժանանա»:

ԻՆՉՈ՞Ւ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԲԵՄԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Զրուցակիցը հավելեց, որ այդ հարցով կրկին դիմելու է պատկան մարմիններին: Այնուամենայնիվ, թատրոնի կազմը պատրաստվում է հոկտեմբերի 1-ին բացել 89-րդ թատերաշրջանը` ամերիկաբնակ հայրենակից Մարիամ Մանուկյանի «Իուարշայի սուրը» ներկայացումով, որը նվիրված է Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին: «Իուարշայի սուրը» պիեսը ուրարտական առասպել է, որտեղ տեղ են գտել պատմական անցյալի որոշ դրվագներ: Ըստ Դ. Հարությունյանի` թատերաշրջանի ընթացքում նախատեսված են մի շարք պրեմիերաներ, ինչպես ցերեկային, այնպես էլ` երեկոյան. «Ամռանը հանդիսատեսի դատին հանձնեցինք երկու նոր ներկայացում` յուրատիպ ռեժիսորական լուծումներով` Արթուր Սարիբեկյանի բեմադրությամբ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» եւ Սուրեն Սաֆարյանի «Փայտե մարդը»: Այժմ թատրոնում նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի ռեժիսուրայով բեմ կբարձրանա «Մատնաչափիկը» հեքիաթը: Իսկ Եժի Յուրանդոտի «Իններորդ բարեպաշտը» պիեսը, որի բեմադրությունն ինքս եմ ստանձնել, բեմադրական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, որովհետեւ բավականին ծավալուն բեմադրական աշխատանքներ պահանջող եւ մեծ բյուջեով ներկայացում է, դրա համար էլ  առաջնահերթությունը տվեցի «հերթում» դրված կարեւոր աշխատանքներին` ցերեկային ներկայացումներին: Այն ժամանակավոր է դադարեցվել, ես անպայման անդրադառնալու եմ դեռ այդ ներկայացմանը: Դասական գրականության հետ ենք ավելի շատ առնչվելու, ունենք մի շարք բեմականացումներ Նար-Դոսի, Ակսել Բակունցի, Րաֆֆու պատմվածքների հիման վրա»:

Այն հարձակումների տարափը, որ թափվում էր մեր գլխին, թշնամուս չեմ ցանկանա. Հարություն Հարությունյան

ԱԲՈՆԵՄԵՆՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե վերականգնվելու է աբոնեմենտային համակարգը, Դ. Հարությունյանը դա թատրոնի համար որակեց տնտեսական խնդիր. «Դպրոցական էի, երբ կար աբոնոմենտային համակարգը եւ, ճիշտն ասած, ոչինչ չեմ հիշում: Իսկ արդեն ուսանողական տարիներին` մեր ուսանողական տոմսերով էինք մտնում թատրոն, երբեմն էլ ինքներս էինք տոմս գնում: Աբոնեմենտային համակարգի արդյունքը հետաքրքիր է, բայց նաեւ վտանգավոր` կլինի խաղացվող ներկայացումների քանակի եւ եկամուտների նվազում, որը կարող է թատրոնին ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Նախ, ավելի ազատականացված կլինի` ով երբ ցանկանա, այն ժամանակ էլ կգա ներկայացման, եւ հետո` տոմսը կլինի 3 անգամ ավելի մատչելի: Սա պիլոտային ծրագիր է, տեսնենք, թե արդյունքը ինչպես կստացվի, որ էֆեկտը չդառնա դեֆեկտ, այդ դեպքում լուծում է պետք գտնել, որովհետեւ այս սուբսիդիան, որ տրվում է այսօր թատրոններին, միայն աշխատավարձերին է բավականացնում եւ ինչ-որ չնչին մնացորդ, որն էլ նույնիսկ մեր տարեկան ջեռուցման հարցը չի լուծում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА