ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախիջեւանը վերածվել է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պլացդարմի».Դավիթ Ջամալյան

14.09.2018 16:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նախիջեւանը վերածվել է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պլացդարմի».Դավիթ Ջամալյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ: Փորձագետի հետ զրուցեցինք վերջին շրջանում Նախիջեւանի շուրջ ստեղծված լարվածության եւ այնտեղ ռազմաբազա հիմնելու թուրքական մտադրությունների շուրջ ծավալվող խոսակցությունների մասին: Պարոն Ջամալյանը նախ անդրադարձավ Նախիջեւանում տիրող ներկա իրավիճակին` նկատելով.

Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է. Դավիթ Տոնոյան

«ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՀՀ-ԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ Է»

- Վերջին շրջանում հայաստանյան հանրային ընկալումներում իր հաստատուն տեղն ունի նախիջեւանյան թեման: Իրականում էլ Նախիջեւանի տարածքից ՀՀ սպառնացող վտանգը վերջին տարիներին ահագնանում էր հետեւողականորեն: Այսօր արդեն ակնհայտ է, որ Նախիջեւանի տարածքը վերածվել է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պլացդարմի: Ըստ այդմ` պատմական հայկական երկրամասի հարաճուն ռազմականացումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից` սպառնալիք է մեր երկրի համար: Այդ հարաճուն ռազմականացման հերթական փուլը թուրքական կողմի մտադրությունն է` ունենալ Նախիջեւանում լեգիտիմ ռազմական ներկայություն` ռազմակայանի տեղակայման տեսքով:
Մտադրությունը նոր չէ, եւ, ըստ ամենայնի, թուրքական կողմը հետեւողական է այն կյանքի կոչելու առումով: Անշուշտ, այդ մտադրությունը պետք է որ մտահոգի ոչ միայն մեզ, այլեւ` Ռուսաստանին, քանզի թուրքական ագրեսիվ նկրտումները վտանգում են մեր երկու երկրների կենսական շահերը: Այստեղ հավելեմ, որ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները վերջին տարիներին անցկացվում են կայուն պարբերականությամբ:

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՓԱԿԵԼ ՍՅՈՒՆԻՔ ԵՒ ԱՐՑԱԽ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Մեր զրուցակցի դիտարկմամբ.
- Առավել քան ակնհայտ է, որ թուրքական երկու պետությունների համար, որպես ռազմավարական նպատակ, եղել ու մնալու է Նախիջեւանի անկլավային վիճակը վերացնել` այն տարածականորեն Ադրբեջանին կապելը: Նաեւ` Թուրքիա-Ադրբեջան հուսալի ցամաքային կապ ստեղծելը: Այսինքն` թուրք-ադրբեջանական ագրեսիվ նկրտումները տարածվում են ոչ միայն Արցախի, այլեւ` Սյունիքի վրա: Ռազմակայան տեղակայելու մտադրությունն, անշուշտ, այս հեռահար նպատակի համատեքստում պետք է դիտարկել` որպես այդ նպատակն ի կատար ածելու նախապատրաստական քայլ: Հետեւաբար` Արցախի ներկա` սահմանադրորեն ամրագրված տարածքը թուրք- ադրբեջանական այդ ագրեսիվ նկրտումներից պաշտպանված լինելու հիմնական, անփոխարինելի գրավականն է:
Ադրբեջանական կողմն այս տարիներին, ելնելով իր ընթացիկ մարտավարական նկատառումներից, լարվածության վեկտորը պարբերաբար տեղափոխել է պետական սահմանի մի տեղամասից այլ տեղամաս: Այս պահի դրությամբ Արցախի պետական սահմանին հարաբերական անդորր է, իհարկե, տագնապահարույց անդորր: Փոխարենը հակառակորդը պարբերաբար լարվածություն է ստեղծում Նախիջեւանի հետ սահմանին: Ավելին` պետք է նկատի ունենալ, որ առաջիկայում նախիջեւանյան սահմանին լարված է լինելու: Պետք է  նկատի ունենալ նաեւ, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում` ադրբեջանական կողմը փորձելու է փակել Սյունիք եւ Արցախ տանող ճանապարհը` առավել մեծ հավանականությամբ Տիգրանաշենի հատվածում: Ասվածը հայտնի է, ու այժմ արդեն առավել հավանական: Վերջին շրջանում պետական սահմանի` Տիգրանաշեն-Արենի հատվածում հակառակորդի դիրքային առաջխաղացումը հուշում է այն մասին, որ Բաքվում ու Անկարայում այդ մարտավարական խնդիրը դիտարկվում է որպես արդիական: Իհարկե, սահմանի այդ տեղամասում հակառակորդի դիրքային առաջխաղացումը նպատակ ուներ ապահովել նաեւ Թուրքիան Նախիջեւանի հետ կապող ճանապարհի մոտակա թիկունքը: Այդ ճանապարհը թուրք- ադրբեջանական տանդեմի համար ռազմավարական նշանակություն ունի, այն Թուրքիան Ադրբեջանին կապող միակ ցամաքային ճանապարհն է: Բայց, կրկնում եմ, իր դիրքային առաջխաղացմամբ հակառակորդը մատնում է նաեւ իր մտադրությունը, այն է` կտրել մեր երկրի հարավ տանող ռազմավարական ճանապարհն ու խափանել հաղորդակցությունը` լայնամասշտաբ ռազմագործողությունների վերսկսման դեպքում:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА