ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն Քոչարյանը այդ ձայնագրության հետ կապ ունի այնքանով, որքանով այստեղ նստած յուրաքանչյուր մարդ»

14.09.2018 17:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պարոն Քոչարյանը այդ ձայնագրության հետ կապ ունի այնքանով, որքանով այստեղ նստած յուրաքանչյուր մարդ»

«Պարոն Քոչարյանն այդ ձայնագրության հետ կապ ունի այնքանով, որքանով այստեղ նստած յուրաքանչյուր մարդ, այն բացառությամբ միայն, որ բովանդակությունն է վերաբերում նրան»: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից  Հայկ Ալումյանը:

Արցախում 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը ականի պայթյունից

 Նա խնդրեց նախ պահպանել անձի անմեղության կանխավարկածը, քանի որ ապացուցված ոչ մի փաստ չկա Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այն հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի ասուլիսի ժամանակ «Մարտի 1»-ի գործով ի հայտ եկած նոր փաստերը, Հայկ Ալումյանը նշեց. «Իրենք ներկայացնում են մի մատյան, որտեղ զինվորների անուններն են, որոնց իբր վարձել են որոշակի գործողություններ իրականացնելու համար: Դուք՝ լրագրողներդ ավելի շուտ եք դա տեսել, քան մենք՝ այս գործով փաստաբաններս: Եթե կան անհերքելի ապացույցներ, և դա որակվում է որպես հանցագործություն, ու՞ր են մեղադրանքները: Եթե դեռ այդ մակարդակի ապացույցներ չկան, իրենք ուրեմն շատ շտապել են այդ հայտարարությունն անելու: Իրենք այդ օրը ասուլիս էին տալիս, որ ձայնագրության մասին խոսեն, բայց կարճ ժամանակ անց ամբողջ ուշադրությունը շեղեցին «Մարտի 1»-ի գործի վրա: Իրենք նույնիսկ այնքան ապացույց չունեն, որ մեղադրանք առաջադրեն, բայց ներկայացնում են դրանք ձեզ»:

Փաստաբաններից Արամ Օրբելյանը նշեց, որ այժմ իրենք խնդիր ունեն մարդու անմեղության կանխավարկածի հետ, որը կոպտորեն խախտվում են այժմյան դատական համակարգի կողմից: «Դատական համակարգի աշխատանքին չմիջամտելը չի նշանակում զանգերին չպատասխանելը, այլ ընդհանրապես չզանգելը» ,- նշեց Օրբելյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА