o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ 43 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՆԿՈՒՄ ԷՐ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ

14.09.2018 22:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ 43 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՆԿՈՒՄ ԷՐ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ

Օրերս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Երկար-բարակ նկարագրելով, թե ինչ ասել է հարկային եկամուտ, ինչ նոր հաշվարկային փոփոխություններ են եղել, պարոն Անանյանն այնուհետեւ ֆիքսեց, թե անցած տարվա համեմատ ունեցել են մոտ 15 տոկոսի կարգի հարկային մուտքերի աճ: Սրանով հանդերձ, ՊԵԿ նախագահը նաեւ հայտարարեց. «Ես չեմ ուզում առանձնացնել մայիսից այս կողմ հավաքագրումները... Օրինակ՝ ապրիլ ամսին էլ ենք ունեցել շատ մեծ հավաքագրումներ: Ես չեմ ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ մենք այն լավ ցուցանիշները, որ ունենք, ոչ թե մայիսի 18-ից՝ իմ պաշտոնավարման սկզբից ենք արել, այլ մենք ունեցել ենք լավ ժառանգություն: Օրինակ, մարտ եւ ապրիլ ամիսներին ունեցել ենք լավ հավաքագրման տեմպեր, որի վերաբերյալ պարոն Հարությունյանը՝ իմ նախորդը, եթե հիշում եք, կառավարության նիստում ասաց, որ ինքը նախատեսում է, որ մենք ունենալու ենք եկամուտների հսկայական աճ: Հետեւաբար եկեք այսպես ձեւակերպենք. մայիսից հետո այս վերջին ամիսներին մի փոքր հավաքագրման կամ հարկային եկամուտների գծով համախառն մուտքերի աճի տեմպն ավելի բարձր է: 14 տոկոս մոտավորապես եղել է ապրիլ ամսին, մեզ մոտ եղել է 15.3 տոկոս: Եթե դուք ուզում էիք, որ ես ասեմ, թե մենք նաեւ հեղափոխություն ենք արել այս գործում, պետք է հիասթափեցնեմ. մարդիկ աշխատել են նաեւ մեզանից առաջ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

ՊԵԿ-ՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՉԿԱ

Այսպիսով, ՊԵԿ նախագահը կարծես թե կարող է դառնալ ներկայիս «հեղափոխական» պաշտոնյաներից միակը, ով ոչ միայն չի փնովում նախկիններին, այլ իր գործունեությունը համարում է նրանց հավասար: Դա հասկանալի է՝ խոսքը կոնկրետ թվերի, այն էլ՝ բյուջետային մուտքերի մասին է, որը, ի տարբերություն վիճակագրական ցուցանիշների, կեղծելը հեշտ բան չէ. փորձես արհեստականորեն բարձր ֆինանսական մուտքեր ցույց տալ, ապա վաղը-մյուս օրը պետք է նաեւ պատասխանես՝ բա ի՞նչ եղան այդ փողերը: Իսկ երբ հստակ թվերն ես ներկայացնում, ապա հարկային մուտքերի մասին նույնքան հստակ թվեր էլ մինչ այդ են ներկայացրել, եւ ամենապարզ համեմատությունը ցույց կտա՝ ռեալ փոփոխություններ եղե՞լ են, թե՝ ոչ: Եվ արդյունքում՝ ՊԵԿ նախագահը ֆիքսում է իրական վիճակը, որը ցույց է տալիս մեկ պարզ բան՝ պետբյուջե ֆինանսական մուտքերի առումով «հեղափոխությունը» գրեթե բան չի փոխել: Իսկ այս փաստը մի շարք միանգամայն ուշագրավ մտորումների տեղիք է տալիս: Սակայն նախ մեկ հանգամանք եւս հաշվի առնենք. տնտեսությունը, ինչպես հայտնի է, դանդաղաշարժ մեխանիզմ է, այսօր կատարված գործունեության արդյունքը հանրագումարային տեսք կստանա եւ կֆիքսվի մասնավորապես պետական բյուջեում միայն ամիսներ անց: Այստեղից նախ բխում է հետեւյալը. աճի այն իրոք նկատելի տեմպերը, որն ունի այսօրվա ՊԵԿ-ը, իր նախադրյալները հիմնականում ստացել է ոչ թե ներկայումս, այլ դեռ նախորդ կառավարության ժամանակ: Այստեղից էլ, պատահական չէ, որ այս տարվա վերջին չորս եւ նախահեղափոխական ամիսներին ունեցել ենք մոտավորապես նույն բյուջետային աճի մուտքերի դինամիկան: Հեղափոխական իշխանությունները կարող էին էլ ավելի մեծացնել հարկային մուտքերն ու դրանց աճի դինամիկան, եթե նախորդ կառավարության ստեղծած աճի խթանման գործոններին ավելացնեին նաեւ իրենցը: Միգուցե տնտեսական աճի մասով ինչ-որ բան ավելացրել են, որի էֆեկտը միայն գալիք տարի կտեսնենք, դեռ դրան կհասնենք: Սակայն որոշ այլ գործոններ կան, որոնց ազդեցությունը բյուջետային մուտքերի վրա արդեն իսկ պետք է լրջորեն ազդած լինեին: Այսպես, իշխանության գալուն պես մեր «հեղափոխականները» մշտապես խոսել են կոռուպցիայի, հարկային չվճարումների, տնտեսական նյուս նեգատիվ երեւույթների մասին: Միաժամանակ՝ մի գլուխ մարդկանց են բռնում, ինչը մեկնաբանվում է նույն անփոփոխ բացատրությամբ՝ պայքար կոռուպցիայի, ստվերի եւ նման ամեն ինչի դեմ: Այդ դեպքում ողջ գործարար դաշտը, որը, նկատենք, բավականաչափ վախեցած է, պետք է որ արագորեն նետվեր հարկերը տեղը-տեղին վճարելու, որն էլ իր անմիջական ազդեցությունը պետք է ունենար բյուջեի վրա: Ընդ որում՝ էական ազդեցությունը, հաշվի առնելով, որ հայաստանյան տնտեսության ստվերը մինչ այս բնութագրվում էր 20-40 տոկոսով: Բայց ահա բուն փաստն այն է, որը ներկայացնում է ՊԵԿ «հեղափոխական» նախագահը. հարկերի հավաքագրման աճի դինամիկան գրեթե չի փոխվել: Իսկ դա հնարավոր է միայն հետեւյալ տարբերակների դեպքում.

1. Տնտեսական ստվերն իրականում ժամանակին այդքան էլ մեծ չէր, ինչքան ներկայացվում էր: Այսինքն՝ գործարարներն այն ժամանակ էլ, հիմա էլ, հիմնականում ճշգրտորեն մուծում էին հարկերը: Բայց եթե այդպես է, ուրեմն մեկ պարզ հարց է ծագում՝ այդ ո՞ր չեղած ստվերի դեմ են ներկայումս պայքարում:

2. Կոռուպցիոն եւ ստվերային երեւույթներն ինչպես որ կային, այնպես էլ պահպանվում են մինչ օրս: Այսինքն՝ ով հարկ չէր վճարում, հիմա էլ հանգիստ չի վճարում: Կամ այլ տարբերակով. եթե այն ժամանակ չէին վճարում իշխանությանը հարող գործարարները, հիմա արդեն, ավելի ճիշտ՝ հիմա եւս չեն վճարում իշխանությանը հարող գործարարները: Եթե այս տարբերակն է, կնշանակի, որ կա՛մ ոչինչ չի փոխվել, եւ ստվերի դեմ պայքար ասվածը սովորական շոու է, կա՛մ որ նախկին գողերին բռնում են, իսկ նախկին ազնիվներին թողնում են գող դառնալ:

«Հանրություն մի ստվար զանգված արդարեւ մտահոգված է». Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

3. Կարող է նաեւ ստվերի դեմ իրոք լուրջ պայքար կա, եւ դրա հաշվին պետբյուջե մեծ փողեր են գալիս: Բայց դրանով հանդերձ, պետբյուջեի աճի տեմպերի էական փոփոխություն չկա, քանի որ զուգահեռաբար ընթացել է այն ժամանակվա ոչ ստվերային տնտեսության ծավալների էական կրճատումները, որը հանգեցրել է այս մասով բյուջետային մուտքերի անկման: Արդյունքում, հիշատակված ավելանալու եւ պակասելու հանրագումարում, ունենք նույն հարկահավաքման աճի դինամիկան:

 

43 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՆԿՈՒՄ

Թե ներկայացված երեք հիմնական պատճառներից ո՞րն է գործել, դեռ հասկանալու հարց է: Սակայն մինչ պարզելը նկատենք, որ հատկապես երրորդ պատճառի մասին ակնարկող կոնկրետ փաստեր կարելի է մատնանշել: Այսպես, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին ուղղվեց հարց, որի մեջ կար այս դրվագը. «Միջազգային վերլուծաբանները տեղեկություններ են հրապարակել, որ երկրորդ եռամսյակում Հայաստանում ներդրումների ստացման ծավալը նվազել է 43 տոկոսով...»: Վարչապետը երկար-բարակ փորձեց պատասխանել, ինչ-ինչ պատճառաբանություններ ներկայացրեց, սովորականի նման մեղադրեց ՀՀԿ-ին, թե վերջինիս գործարարները փողը երկրից հանում են: Բայց այդ ամենով հանդերձ, ներդրումները 43 տոկոսով պակասելու տեղեկությունը չհերքեց: Ներդրումների 43 տոկոսանոց անկումն այն ահռելի թիվն է, որը միանգամից խոսում է տնտեսության միանգամայն կատաստրոֆիկ դինամիկայի մասին: Ավելին, այդ թիվն արդեն իսկ պետք է որ որոշակի ազդեցություն ունեցած լիներ նաեւ հարկահավաքման վրա, եւ այդ էֆեկտը գնալով ավելի ու ավելի տեսանելի է դառնալու: Սակայն սա խնդրի դեռ մի կողմն է: Ամենագլխավորն այն է, որ անկախ ներդրումներից, միայն այն, որ ունենք նախահեղափոխական ժամանակների համեմատ հարկերի հավաքագրման գրեթե չփոխված դինամիկա, առաջ է քաշում հետեւյալ հարցադրումը՝ բայց չէ՞ որ ներկայիս իշխանությունները միանգամայն այլ բան էին խոստանում՝ ներդրումային գերհոսքեր, տնտեսության թռիչք, ստվերի կրճատում, որն արդեն իսկ պետք է նախահեղափոխական ժամանակների հետ հավասար հարկային աճի դինամիկայի փոխարեն ապահովել առնվազն կրկնակի ավելի հարկային աճ: Ուրեմն՝ այս ներդրումային 43 տոկոսանոց անկումն էր խոստացված տնտեսական թռիչքը, թե՞ մինչեւ վերջին կանաչի ծախողին ու հիմա էլ՝ հարսանիքներ նվագողներին հարկային դաշտ բերելու արդյունքում անգամ՝ նախկինին հավասար հարկերի աճ ապահովելը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒ ԿՐԿԻՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Միջազգային վերլուծաբանները հրապարակել են թիվ, որ ՀՀ ներդրումային ծավալը երրորդ եռամսյակում  նվազել է 43%-ով: Ինչո՞վ են բացատրում այս ամենը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, փորձեցինք պարզել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՑ, ով թեպետ ընդունեց միջազգային փորձագետների ներկայացրած տվյալները, սակայն փորձեց այս կերպ պարզաբանել.

Երկրի տնտեսությունը օր-օրի անկում է ապրում, իսկ նախարարը վոյաժների մեջ է

- ՀՀ-ում ներդրումների վիճակագրությունը հրապարակվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Վերջին հրապարակումը  վերաբերում է հունվար-հունիս ամիսներին` այսինքն առաջին կիսամյակին: Ըստ առաջին կիսամյակի` ընդամենը ներդրումները օտարերկրյա բացասական թիվ են կազմել, այսինքն` համեմատած նախորդ տարվա առաջին կիսամյակին: Դա նշանակում է, որ այո, մարումները եղել են ավելի շատ, քան ստացումները: Բայց բացարձակ փոփոխությունը այդ երկու տվյալների` դրական է, այսինքն 646 միլիոն դրամով ավելի քիչ է եղել այդ մինուսը, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Ինչ վերաբերում է ուղղակի ներդրումներին, ապա այս տարվա առաջին կիսամյակին ուղղակի ներդրումները աճել են 23 միլիարդով:

- Ուզում եք ասել, որ միջազգային վերլուծաբանները սխալվել են:

- Հնարավոր է, համեմատվել է երկրորդ եռամսյակը առաջին եռամսյակի հետ, որը, ճիշտն ասած, այդքան էլ ճիշտ համեմատություն չէ: Երբ երկրորդ եռամսյակը համեմատում են առաջին եռամսյակի հետ, այո, կարող են գրանցվել տարբեր ցուցանիշներ, բայց դա ոչնչի մասին չի խոսում, մի մոռացեք, որ կան սեզոնային փոփոխություններ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА