ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես կարող էր ԱԱԾ պետի հեռախոսազրույցի  տարածումը վրիպեր ԱԱԾ-ի աչքից

14.09.2018 16:53 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչպես կարող էր ԱԱԾ պետի հեռախոսազրույցի  տարածումը վրիպեր ԱԱԾ-ի աչքից

«Արար» հիմանդրամի ղեկավար ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆՆ անդրադառնալով օրերս համացանցում հյատնված ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը, նախ հարց է բարձրացնում, թե ում են գաղտնալսում եւ նկատում, որ գաղտնալսում են Սասուն Խաչատրյանի հեռախոսը, քանի որ զանգերը գալիս են այդ հեռախոսին, նա է զանգերին պատասխանում, Արթուր Վանեցյանն է պարբերաբար անջատվում, եւ այլն:

«Շո՛ւտ, պարոն Օսիպյան, քանի իրենք չեն փախել»

Նա նաեւ նկատում է, որ գաղտնալսել են ոչ թե մի պատահական խոսակցություն, այլ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման եւ դատարանից կալանքի որոշում սպասելու օրը, նպատակային, առավել կարեւոր խոսակցությունը.«Ես այժմ հարց եմ տալիս՝ Հայաստանում գաղտնալսման ով այդպիսի հնարավորություն ունի, որ ցանկացած օր, ցանկացած պաշտոնյայի ցանկացած խոսակցություն գաղտնալսի։ Ես, ում հեռախոսը եւս պարբերաբար գաղտնալսում են, թե՛ հին, եւ թե՛ հիմա էլ նոր իշխանությունները, միշտ համարել եմ, որ այդպիսի հնարավորություն օրինական ունի միայն ԱԱԾ-ն։ Հարց եմ տալիս՝ եթե սա ԱԱԾ-ն է արել, ապա ինչու է այն հայտնվել հանրային տիրույթում։ Եթե դա ԱԱԾ-ն չի, ինչպես է հնարավոր, որ դա վրիպել է նրա ուշադրությունից, չէ որ դա տեխնիկապես բնավ հեշտ չի իրականացնել, առավել եւս, եթե խոսքը գնում է իր իսկ տնօրենի խոսակցության մասին։ Սա մի այնպիսի գլուխկոտրուկ է, որ իմ ուղեղը չի կարողանում լուծել։ Ով մինչեւ առավոտ այս հարցիս կարողանա հավաստի պատասխան տալ, խոստանում եմ ինձնից մի նոր մոբիլ հեռախոս նվիրել, որ հավեսով գաղտնալսվի»,-ասում է Չալաբյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА