o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ԻՆՖԱՐԿՏԻ ՆՇԱՆՆԵՐՆ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ՑԱՎԵՐԻՑ

14.09.2018 23:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ԻՆՖԱՐԿՏԻ ՆՇԱՆՆԵՐՆ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ՑԱՎԵՐԻՑ

- Հարգելի բժիշկ, որո՞նք են սրտամկանի ինֆարկտի նախանշանները: Ինչպե՞ս տարբերել կրծքավանդակի շրջանում առաջացող ցավը նույն շրջանում դիտվող այլ ցավերից: Ի՞նչ անել մինչ շտապ օգնության գալը:

Դիմակ կրելը անհրաժեշտ է միայն փակ տարածքներում. Բժիշկ, թերապևտ

Հարցին պատասխանում է սրտաբան ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. 

- Սրտամկանի ինֆարկտը սրտամկանի սուր վնասումն է, որի հիմքում ընկած է սրտամկանի արյունամատակարարման սուր խանգարումը, կամ այլ կերպ ասած, սրտամկանի պահանջի եւ իրեն մատակարարվող թթվածնի անհամապատասխանությունը: Տվյալ դեպքում ճիշտ ժամանակին օգնություն չցուցաբերելը կարող է անդարձելի ելք ունենալ: Այն կարող է բերել մկանային զանգվածի կորստի, իսկ այլ կերպ ասած` սպիացման` իր բոլոր կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով: Ինֆարկտի նախնական ախտորոշումը կամ առաջացած սուր վիճակը գնահատվում է որպես սուր-կորոնար համախտանիշ, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ձեւավորված սրտամկանի սնուցման սուր խանգարումը կարող է չբերել ինֆարկտի. օրգանիզմն իր հնարավորություններով նորից կարող է վերաբացել անոթը (եթե կորոնար արյունահոսքի խանգարման պատճառը նրա խցանումն է թրոմբով) կամ ժամանակին ցուցաբերած օգնությունն օգնի: Երկու դեպքում էլ ինֆարկտ չի զարգանա: Այս դեպքում խոսում ենք անկայուն ստենոկարդիայի մասին, որի դեպքում սրտամկանի վնասումը մինիմալ է կամ բացակայում է: Սակայն անկայուն ստենոկարդիան իր հերթին բուժման կարիք ունի: Տարբերում են նաեւ կայուն  ստենոկարդիա, որի դեպքում սրտային ցավը, այսպես ասած, կանխատեսելի է հիվանդի կողմից, քանի որ գրեթե միշտ դիտվում է նույն չափով ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Վերահսկելի պրոցես է, չնայած միշտ ունի անկայունացման ռիսկ: Եվ այսպես, ինչպես տարբերել սուր-կորոնար համախտանիշը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ ինֆարկտի նշաններն այլ բնույթի ցավերից: Եթե, ցավ առաջանում է կրծքավանդակում` առավելապես ձախակողմյան ուղղվածության, որը հիմնականում ունենում է ճնշող, սեղմող բնույթ եւ մեծամասաբ դեպքերում ճառագայթում է դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձեռքեր, դաստակ, արմնկափոսեր, վերորովային` պետք է մտածել սրտային ցավի մասին: Այս գանգատներին կարող են միանալ հեւոց, շնչարգելություն եւ այլն: Ամենատիպիկ նշաններից է նաեւ առատ սառը քրտնարտադրությունը: Հիվանդները նշում են, որ, կարծես, դույլով սառը ջուր լցնեին... Գանգատները կարող են դիտվել տարբեր զուգակցումներով` հաճախ կարող է դիտվել ընդամենը մեկը, որը անտեսվում է հիվանդի կողմից եւ պատճառ դառնում վաղ ախտորոշման բացթողնելուն: Գոյություն ունեն նաեւ ինֆարկտի ատիպիկ ձեւեր, որոնք մոլորության մեջ կարող են գցել եւ՛ պացիենտին, եւ՛ բժշկին: Հաճախ այս դեպքերում հիվանդի մոտ առաջանում են.

ցավ որովայնում, դիսպեպտիկ երեւույթներ` սրտխառնոց, փսխում (գաստրալգիկ ձեւ),

գլխուղեղի արյան շրջանառության խանգարման  երեւույթներ` գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, կոորդինացիայի խանգարում (ցերեբրալ ձեւ):

Ճիշտ կողմնորոշմանը կարող են օգնել հիվանդի արտաքին տեսքը (գունատ, մի փոքր կապտավուն երանգներով, հայացքում կա վախ` մահվան վախ), տարիքը, սեռը, ուղեկցող հիվանդությունները, կյանքի անամնեզը: Օրինակ, 20 տարեկան աղջնակի մոտ դիտվող կրծքավանդակի ցավը շատ քիչ է հավանական, որ այն կապված է սրտի հետ, բայց երբ խոսքը գնում է 50 անց տղամարդու մասին, որն ունի ծանրաբեռնված անամնեզ` զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ կամ նշվում է մոտ բարեկամների հանկարծամահություն, սրտամկանի ինֆարկտի ռիսկը բարձր է:

 

ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՍՐՏԱՅԻՆ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Խորհուրդ է տրվում.

զերծ մնալ վնասակար սովորություններից (ալկոհոլի չարաշահում, ծխախոտ, ճարպոտ սնունդ)

•  տարվա մեջ երկու անգամ կատարել սքրինինգային հետազոտություններ

առաջին իսկ գանգատի դեպքում դիմել սրտաբանի կամ տեղամասային թերապեւտի

Դիմակ կրելը այսօր առողջությունը պահպանելու միջոցն է. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թոքաբան

նույնիսկ նորմալ  ԷՍԳ (Էլեկտրասրտագրության) պայմաններում չանտեսել սրտամկանի սուր վնասման ռիսկը եւ շարժվել բժշկի խորհուրդով:

վարեք ակտիվ կենսակերպ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА