o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՑԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

14.09.2018 22:45 ԹԵՄԱ
ՀԱՑԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Դեռեւս նախորդ ամիս հաց արտադրողներից շատերը հայտարարեցին, որ ալյուրը թանկացել է եւ եթե այդպես շարունակվի, ապա իրենք ստիպված են լինելու բարձրացնել հացի գները: Ինչպես ասացին, այնպես էլ արեցին, նախ հացը 20-30 դրամով թանկացավ Լոռու մարզում, որը մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես Վանաձորում, քանի որ տեղի բնակիչները հայտնում էին, որ եթե թոշակ եւ աշխատավարձ չեն բարձրացնում, ուրեմն թանկացումներն արհեստական են: Սակայն քանի որ պաշտոնական այրերն այդպես էլ անուշադրության մատբեցին այդ թանկացումը, դրան հաջորդեց նաեւ Երեւանում հացի գնի որոշ աճ:

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

Նշենք, որ ալյուրի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, հետեւաբար՝ այս ամենն իր ազդեցությունը չէր կարող չունենալ հացի գների վրա: Այս ամենից զատ, մտավախություններ կան, որ հացի գինը մի քանի դրամով կավելանա նաեւ սեպտեմբերի 15-ից հետո, երբ Վրաստանում ուժի մեջ կմտնի որոշում, ըս որի, կարգելվի Վրաստանի  տարածքով բեռնատար մեքենաներով ցորենի ներկրումը Հայաստան: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով հացի գնի թանկացմանը, փաստեց, որ վերջին օրերին այդ խնդրին չի առնչվել, սակայն նկատեց, որ սովորաբար թանկացումները լինում են երկու դեպքում` երբ կա տվյալ ապրանքի վճարունակ պահանջարկը եւ դեֆիցիտ, սակայն ըստ նրա, վերջինը  Հայաստանում չկա. «Իհարկե կա նաեւ մեկ այլ պատճառ` հարցի արտադրության ծախսերը, երբ արտադրողները դրա հետեւանքով կարող են բարձրացնել հացի գները, այս ամենը պետք է ուսումնասիրել: Օրինակ Վրաստանի որոշումը՝ վերգետնյա ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան արգելելու, կարող է բերել մեծ լարվածության, քանի որ բացի ղազախական եւ ռուսական շուկաներից, մենք այլ տեղերից ցորեն չենք ստանում, եւ չեմ կարծում, թե մեր սեփական արտադրությունը երբեւէ կբավարարի մեր հացի պահանջարկը: Այս խնդիրների լուծման մասին պետք է մտածել: Ցավոք, մենք այսօր ունենք շատ ցածր արտադրողականություն, որը նույնպես կարող է ազդել ապրանքի գների վրա: Գյուղատնտեսության մեջ ցածր արտադրողականությունը բերեց դրան, սրանք լուրջ հարցեր են, հատկապես, եթե սրանց գումարենք ոռոգման խնդիրները: Թանկցումներից առաջ պետք է հաշվի առնել նաեւ անվճարունակ քաղաքացուն»,- փաստեց Խ. Հարությունյանը:

Ըստ նրա, պետք է ելքեր գտնել խնդրի լուծման համար, հատկապես այն դեպքում, երբ չկա աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում, իսկ խնդրի լուծման ճանապարհներից մեկը ներդրումներն են, որոնք այսօր դեռեւս չկան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА