ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ա. Վարդանյանը իր խափանման միջոցը փոխելու մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ բոլոր ամբաստանյալները լինեն ազատության մեջ

14.09.2018 16:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ա. Վարդանյանը իր խափանման միջոցը փոխելու մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ բոլոր ամբաստանյալները լինեն ազատության մեջ

2015 թվականին ԱԱԾ կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատավարության ժամանակ պաշտպանական կողմը միջնորդություններ արեց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Որոշ պաշտպանյալների դրվագով առկա էին ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի, Հովհաննես Աղազարյանի երաշխավորագրերը: Դատարանը գնաց խորհդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի երկուշաբթի:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների մասին

Նկատենք, որ խափանման միջոցը փոխելու միջնորդությունների մեջ բացակայում էր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը: Քանի որ Արթուր Վարդանյանը ավելի վաղ հայտնել էր, որ իր խափանման միջոցը փոխելուն կանդրադառնա միայն այն ժամանակ, երբ գործով անցնող մնացած բոլոր ամբաստանյալների խափանման միջոցների հարցը լուծված կլինի եւ նրանք կլինեն ազատության մեջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА