ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուբայի օպերային թատրոնում հաջողությամբ ներկայացվել է Մոցարտի «Կախարդական սրինգը» 

14.09.2018 15:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դուբայի օպերային թատրոնում հաջողությամբ ներկայացվել է Մոցարտի «Կախարդական սրինգը» 

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Դուբայում դեռեւս շարունակվում են: Երեկ` սեպտեմբերի 13-ին Հայաստանի օպերային թատրոնի արտիստների կողմից ներկայացվեց Մոցարտի «Կախարդական սրինգը», որն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին։

Մակունցը սխալվեց. Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարին ոչ թե կընտրեն, այլ` կնշանակեն

 Ներկայացման հագուստների ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպիացին։  Բեմադրությունը՝ իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեի։
Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը։
Մասնակցում են Հայաստանի օպերային թատրոնի նվագախումբը և երգչախումբը։ Թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան։
«Կախարդական սրինգում» ներկայացման երեք օրերին հանդես են գալիս հետևյալ մեներգիչները՝ Լիպարիտ Ավետիսյան, Պերճ Քարազյան, Կիմ Սարգսյան, Հայկ Տիգրանյան, Հասմիկ Թորոսյան, Սոֆյա Սայադյան, Ջուլիետտա Ալեքսանյան, Մերի Մովսիսյան, Զոհրաբ Զոհրաբյան, Սերգեյ Սարգսյան, Ռուբեն Նուրիջանյան, Հովհաննես Անդրեասյան, Ալինա Փահլևանյան, Մարինե Դեինյան, Աննա Մնացականյան, Գրետա Բագիյան, Աստղիկ Մանուկյան (Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի «Երգող հրեշտակներ» խմբի անդամ), Միշել Կարապետյան (Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի «Երգող հրեշտակներ» խմբի անդամ), Ժաննա Առաքելյան (Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի «Երգող հրեշտակներ» խմբի անդամ), Արմեն Գրիգորյան, Միքայել Գրիգորյան:

Մոցարտի «Կախարդական սրինգը» Դուբայի օպերային թատրոնում կներկայացվի նաև այսօր և վաղը։ 

Դուբայի օպերան, որը գտնվում է քաղաքի սրտում, մի յուրօրինակ վայր է, բազմաֆունկցիոնալ ներկայացումների կենտրոն՝ հիասքանչ ձևավորմամբ ու ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնելու ցանկացած ներկայացում ու միջոցառում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА