ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու ժամանակ կաշառքի էպիզոդ չկա. Քոչարյանի փաստաբան

14.09.2018 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու ժամանակ կաշառքի էպիզոդ չկա. Քոչարյանի փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը պնդում է, որ «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանների կողմից ձեռք բերելու գործարքի ժամանակ կաշառքի էպիզոդ չկա։

«Ամեն անգամ, երբ որևէ խնդիր է առաջանում իրավապահ մարմնի գործունեության մեջ, դրանից շեղելու համար ինչ-որ նոր քրեական գործ է հայտնվում։ Եթե մենք նայում ենք տվյալները, ապա դրանց համաձայն, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, իսկ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել արդեն վաղուց։ Երբ կլինի գործը, կհասկանանք՝ ինչ է նկատի ունեցել ԱԱԾ տնօրենը։ Բայց այդ գործարքի հետ կապված որևէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում», - հայտարարեց Օրբելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունները, թե Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել կաշառքի միջոցով։

Նա նաև հավելեց, որ իրենց թիմը զարմացած է արված հայտարարությունից, բայց սպասում են զարգացումներին։

Արմավիրի մարզպետը չարաշահում է վարչական ռեսուրսը․ «Ժամանակ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА