ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են

14.09.2018 13:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Brent տեսակի նավթի գինը 2015 թ.-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 61 դոլարի սահմանը

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.12%-ով և կազմել 68.81 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 78.43 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА