ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գաղտնալսված ձայնագրությունն ինձ անհանգստացնում է եւ չի ուրախացնում»

13.09.2018 23:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Գաղտնալսված ձայնագրությունն ինձ անհանգստացնում է եւ չի ուրախացնում»

Աշխատանքային այցով Երեւանում էր ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Հայաստանում եւ հայ-ռուսակական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:

Լիբանանի Ազգային Ժողովի նախագահը Նիկոլ Փաշինյանին է ցույց տալիս 15-րդ դարի Ղուրանը (լուսանկար)

Պարոն Կալաշնիկով, օրերս համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին, թե նախկին ու ներկա պաշտոնյաներից ում դեմ ինչպիսի մեղադրանք առաջադրեն եւ ում կալանավորեն: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

 – Իհարկե, ես չեմ եկել այստեղ, որ քննարկեմ Հայաստանի ներքին քաղաքականությունը, այս հարցը ձեր խնդիրն է, եւ դուք` որպես ինքնիշխան պետություն, ինքներդ պետք է պարզաբանեք: Ռուսաստանն այդ ամենը վաղուց անցել է, երբ գաղտնալսված ձայնագրություններ էին հրապարակվում իրական եւ ոչ իրական, որոնք ունենում էին արդյունավետ կամ ոչ արդյունավետ հետեւանքներ: Այս ամենն ինձ ծանոթ է, բայց կոռեկտ չի լինի իմ կողմից, որպես Պետդումայի պատգամավորի, մեկնաբանել այդ ձայնագրության բովանդակությունը, որը տեղի է ունեցել ՀՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Բայց պետք է ասեմ, որ այդ գաղտնալսված ձայնագրությունը Ռուսաստանում միանգամից ալիք բարձրացրեց, ինչն ինձ անհանգստացնում է եւ ընդհանրապես չի ուրախացնում, որովհետեւ հայկական սփյուռքը մեզ մոտ շատ ազդեցիկ է, եւ մարդիկ անհանգստանում են իրենց հայրենիքի համար: Այդ ձայնագրությունը հայերեն էր, եւ ինձ միանգամից զանգահարեցին եւ սկսեցին պատմել բովանդակությունը, որովհետեւ Ռուսաստանում շատ հայ ընկերներ ունեմ: Զրույցի հիմնական միտքն ինձ արդեն հասկանալի է եւ, ինչ խոսք, այն չի ավելացնում ոչ մի լավ բան Հայաստանի համար, ավելին չեմ ցանկանա մեկնաբանել:

Ամեն դեպքում, սա համարո՞ւմ եք վտանգավոր Հայաստանի ազգային անվտանգության եւ արդարադատության համար:

– Նման երեւույթները միշտ էլ վտանգավոր են: Գիտեք, երբ Վլադիմիր Պուտինը եկավ իշխանության, հրավիրեց օլիգարխներին, որոնց նաեւ ձայնագրել էին, եւ ասաց` վե՛րջ, ամեն ինչ ավարտվել է, գնացեք, զբաղվեք բիզնեսով, իսկ քաղաքականությամբ կզբաղվի պետությունը: Կարծում եմ` ձեզ մոտ էլ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում, որովհետեւ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Եվ այս ամենում ոչ մի լավ բան չկա, պետությունը պետք է զբաղվի քաղաքականությամբ: Իսկ թե խոսակցության բովանդակությունը ճիշտ էր, թե` սխալ, կրկնում եմ` չեմ ցանկանում մեկնաբանել, հատկապես, որ ժարգոնը, որով նրանք խոսում էին, ինձ ասացին, որ այնքան էլ հաճելի եւ քաղաքակիրթ չէր: Իհարկե, երեւույթն ընդհանուր առմամբ` սխալ էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Լ. Կալաշնիկովի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА