ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դատավորը զանգահարել է պարոն Վանեցյանին եւ... հարցրել, թե ինքն ինչ պետք է անի»

12.09.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Դատավորը զանգահարել է պարոն Վանեցյանին եւ... հարցրել, թե ինքն ինչ պետք է անի»

Համացանցում երեկ հայտնվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը« որտեղ նրանք քննարկում են« թե ինչպես վարվեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի,  նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերի հետ, ապա նաեւ անդրադառնում, թե ինչպես են վարվելու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մինչ հանրությունը կքննարկեր, թե ձայնագրությունը իրական է կամ ոչ, այն հաստատեց նախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ ձայնագրության գլխավոր երկու հերոսները` Վանեցյանն ու Խաչատրյանը: Թե ինչպես են այս ամենին վերաբերվում իշխանություն դարձած պատգամավորները, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ:

Տրանսպորտի փոխնախարարը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի մասին

ՆՈՒՅՆԻՍԿ ԱԱԾ ՊԵՏՆ ԻՐԵՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԻ ԶԳՈՒՄ, ԻՍԿ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱ՞ՆԸ

- Իմ կարծիքով` սա արվել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների կողմից` մի նպատակով, որպեսզի թուլացնեն ԱԱԾ պետին, Քննչական ծառայության պետին, որ նրանք չկարողանան ավարտին հասցնել այն ամենն, ինչը սկսել են: Վստահեցնում եմ, որ դա չի ստացվելու, որովհետեւ այն զինվորը, որը կրակել է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերի պատուհաններին, այն ոստիկանը, որին սպանել են, որպեսզի արտակարգ իրավիճակը արդարացված լինի, այդ մարդիկ պատժվելու են: Ես` որպես քաղաքական գործիչ, որպես Ալեն Սիմոնյան, ամեն ինչ անելու եմ դրա համար, ու թող իրենց պատեպատ չտան:

– Պարոն Սիմոնյան, անկախ նրանից, թե ում կողմից է արվել, Դուք Ձեզ անվտանգ զգո՞ւմ եք այսօր, երբ անգամ ԱԱԾ պետը կարող է գաղտնալսվել, ու այդ ձայնագրությունը հայտնվել համացանցում:

– Անկեղծ ասած, ես ինձ անվտանգ եմ զգում, որովհետեւ միշտ իմ գործելաոճով եղել եմ ժողովրդի, մարդկանց մեջ, բան չունեմ վախենալու: Եվ այնպիսի բան չեմ արել, որ իմ անվտանգությանն ինչ-որ բան սպառնա:

ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԵՋ ՈՐԵՎԷ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԿԱ՞

– Այդուհանդերձ մտահոգիչ չե՞ք համարում, որ մեր օրերում ԱԱԾ պետը կարող է գաղտնալսվել:

– Այսպես ասեմ` բզբզում են: ԱԱԾ պետը մի շատ լավ օրինակ բերեց, պատկերացրեք մեր զինվորները սահման են պաշտպանում` մեր հակառակորդի ուղղությամբ զենքերը պարզած, եւ հետեւից ինչ-որ մի քանի հոգի գալիս են եւ սկսում հարվածել: Մեր զինվորները, բնականաբար, անվտանգ կզգան միայն այն դեպքում, երբ նման մարդիկ չլինեն, եւ կարծում եմ` այդ հարցում մենք շատ շուտով կհամոզվենք:

– Անդրադառնանք նաեւ ձայնագրության բովանդակությանը. նորմա՞լ եք համարում այն, ինչ լսեցիք ձայնագրության մեջ:

– Ըստ ձայնագրության` ընդամենը դատավորը զանգահարել է պարոն Վանեցյանին, եւ որքանով հասկանում եմ, ասել, որ նման գործ է իր մոտ եւ հարցրել, թե ինքն ինչ պետք է անի: Ի պատասխան` պարոն Վանեցյանը քաջալերել է նրան եւ ասել, որ ազատ է իր գործողությունների մեջ եւ պետք է դուխով իր գործառույթն իրականացնի: Կարծում եմ` այս իրավիճակի մեջ որեւէ արտառոց բան չկա:

ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԱՆԳՈՒՄ ԵՆ

– Այսինքն` նորմա՞լ է, որ իշխանությունը խոսում է անկախ դատական համակարգի մասին, բայց պարզվում է, որ դատավորները լավ էլ զանգահարում են վերեւներին` իրենց գործառույթներն իրականացնելուց առաջ:

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուի անուն. ՀԺ

– Ո՛չ, նորմալ չէ: Բա մենք դրա մասին ենք խոսում, երբ ասում ենք, որ դատական համակարգում անելիք կա: Մենք ասում ենք, որ այսօր դատական համակարգը, որը լիովին նշանակվել է նախկին իշխանության կողմից, տասնամյակներ շարունակ սովորեցվել է այն տարբերակին, որ իրենց պետք է զանգահարեն եւ ասեն: Եվ դա հասել է այն մակարդակի, որ նույնիսկ ամենակենցաղային գործերի պարագայում են հարցրել` ինչ անեն:

– Բայց հեռախոսազրույցը երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ էր, որոնց նշանակել է նոր իշխանությունը: Ընդ որում` հենց այնտեղ մեկը մյուսին հորդորում է զանգահարել վարչապետին` Յուրի Խաչատուրովի կալանքի հարցով:

– Եկեք, երբ հարց ենք տալիս, բովանդակությունից չշեղվենք: Այո, երկու բարձրաստիճան նորանշանակ պաշտոնյաներն իրար մեջ խոսում էին այն բանի մասին...

– Այն բանի մասին, որ պետք է նախ զանգահարել ՀՀ վարչապետին...

– Տեսեք, խոսքն այն մասին էր, որ ՌԴ-ի հետ հնարավոր քաղաքական խնդիր կարող է առաջանալ եւ ԱԱԾ պետը հորդորում է ճիշտել` արդյոք դա քաղաքական խնդիր կարող է հարուցել, քանի որ պարոն Խաչատուրովը հանդիսացել է ՀԱՊԿ-ի ղեկավար: Ձայնագրության մեջ պարոն Վանեցյանն ասում է` էս ի՞նչ ես անում, չէ՞ որ ինքը ՀԱՊԿ-ի ղեկավար է, պարոն Խաչատրյանն էլ պատասխանում է, որ արդեն արել է, որովհետեւ փաստացի օրենքը դա է պահանջում: Դրա համար էլ ասում է` մի հատ տեղեկացնենք վարչապետին, որովհետեւ Խաչատուրովը քաղաքական գործիչ է, եւ մենք քաղաքական կառույցի անդամներ ենք: Այնպես որ, այս ամենը կրկին ապացուցում է հակառակը, որ նման խնդիր իրականության մեջ գոյություն չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА