o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուբեն Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից. «Ժողովուրդ»

11.09.2018 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուբեն Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել:

Հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց հարմարավետ չեն զգում նոր իշխանության օրոք: Նրանցից շատերը դիտորդի նման եկել, նստել ու հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլևս Հայաստանում գումար չեն ներդնի, քանի որ վախենում են` նոր կառավարությունն ավելորդ գլխացավանք պատճառի, իրենք չեն ուզում ճաղավանդակների հետևում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել: Թերևս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ էր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ: Բացի այդ, պարզվում է` Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից, քանի որ վերջիններս «տրորել են» նրա ոտքը, երբ որոշել են ՀՀ-ում փակել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր Վարդանյանը»:

Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաև Թևոսիկի եղբոր սպանությանն է առանչվել. «Ժողովուրդ»

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА