ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի». Կոկո Շանել

09.09.2018 14:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի». Կոկո Շանել

Գաբրիել Շանելը կանանց վրայից հանեց կորսետը, բարեկրթեց սև գույնն ու ստեղծեց հեղափոխական օծանելիք: Այս լեգենդար կնոջ հմայքը նրա գեղեցկության, խելքի ու ֆանտաստիկ բնավորության մեջ էր, ուր ազատության նկատմամբ սերը համադրված էր միայնության հանդեպ անզուսպ մղման հետ: Նրան պաշտում և ատում էին միաժամանակ:

«Երբ քննադատում ես դիմացինին մտածիր` դո՞ւ ինչ ես արել քո երկրի համար»

Չէ՞ որ հասարակ մի ֆրազով նա կարող էր ոչնչացնել մարդուն: Իր կյանքում նա միշտ ղեկավարվում էր սկզբունքներով, որոնք նրան օգնում էին անխախտ պահել իր հատուկ, անկրկնելի ոճը: Նրան համարձակորեն կարելի է անվանել ժամանակակից գործարար կնոջ նախատիպ: Ստորև ներկայացնենք կյանքի 5 դասեր Կոկո Շանելից: Կոկո Շանելի կյանքը

1. Հաջողության հաճախ նրանք են հասնում, ովքեր չեն էլ կասկածում, որ հնարավոր է նաև ձախողում:

Ինքնավստահությունը, վստահությունը սեփական տաղանդի ու ուժերի նկատմամբ հաջողության գրավականն է: Ոչ ոք քեզ չի նկատի, քանի դեռ դու ինքդ չհավատաս ու չսիրես քեզ:

Օրինակ, Կոկոն երբեք ոչինչ չէր պատրաստում, ոչ թե՝ որովհետև չէր կարողանում կամ ծուլանում էր, այլ՝ որովհետև խոհարարությունը թողել էր նրանց, ովքեր պաշտում են այդ գործով զբաղվելը, իսկ ինքն իր էներգիան ուղղել էր իր սեփական բրենդի զարգացմանը:

2. Ինձ համար զզվելի է տեսնել սննդի այն քանակությունը, որն ուտում են ֆրանսիացիները:

Կոկոն պաշտում էր շամպայնը, տաք շոկոլադը, պանիրն ու կրեկերները: Ամեն օր նա աշխատում էր ձկնկիթ ուտել ու կարմիր գինի խմել, որպեսզի մնա երիտասարդ ու գեղեցիկ: Ահա այսպիսի հավաքածու էր նախընտրում Շանելը ծերության դեմ: Սակայն նա երբեք մեծ չափաբաժիններով չէր ուտում ու դատապարտում էր գեր կանանց:

Ինչպես մի անգամ նորաձևության հայտնի ամսագրերից մեկի լուսանկարչին ասաց Կոկոն, կարևորը ոչինչ չուտելն է: Իհարկե, պետք չէ այս արտահայտությունը տառացիորեն ընդունել: Շանելը նաև ասում էր, որ տղամարդու գրկում կարևոր է, որ քեզ թեթև թռչնակի նման զգաս, որպեսզի նա ցանկություն ունենա քեզ պահել իր ձեռքերի վրա:

3. Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ:

Մինչ Կոկո Շանելը սևը համարվում էր սգո գույն, բայց նրա կողմից հորինված զգեստի տարբերակը, օգտագործված կտորեղենը, ծնկից փոքր-ինչ ներքև երկարությունը, ինչպես նաև այն փաստը, որ նման զգեստը սլացիկ է դարձնում ցանկացած կազմվածք, այն հավիտյան ժամանակից դուրս իր դարձրին:

Այսօր արդեն բոլորը գիտեն Կոկոյի փոքր սև զգեստի մասին, որ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Կոկոն ասում էր, որ պետք չէ գումար, ժամանակ ու ուժեր ծախսել մի բանի վրա, որն արդյունքում քեզ հաճույք չի պատճառելու:

4. Ես չեմ սիրում այն կերակուրը, որն իր մասին զգացնել է տալիս այն ուտելուց հետո:

Բարձրաշխարհիկ ճաշերի ժամանակ Կոկոն հաճախ փորձում էր զանազան համադամ կերակուրներ, սակայն ընդհանրապես նախընտրում էր պարզ սնունդ: Իր խոհարարներին նա իր քմահաճույքներով չէր ծանրաբեռնում, այլ հանձնարարում էր ջեռոցում եփված կարտոֆիլ պատրաստել կամ ճաշի համար, ենթադրենք, շագանակներից խյուս:

Խելացի կինն ինչ-որ անհավատալի բան է, նրանք շատ ավելի հետաքրքիր են, քան տղամարդիկ. Մոնիկա Բելուչի

Նա նաև խստիվ արգելել էր որևէ կերակրատեսակի մեջ սոխ օգտագործել: Կոկոն ասում էր, որ ինքը չի սիրում ան կերակուրը, որն իր մասին զգացնել է տալիս այն ուտելուց հետո:

Բարձրաշխարհիկ ընթրիքների ժամանակ նրա հետ նույն սեղանին երբևէ նստած մարդիկ ասում էին, որ նա էքսցենտրիկ, տարբերվող ճաշակ ուներ սննդի մեջ և տանել չէր կարողանում սուր կերակրատեսակի հոտը: Տապակած կողոսկրերի, կծու թանձրուքի, սոխի ու կծու լոբու հոտից նա իրեն վատ էր զգում:

5. Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի:

Կոկո Շանելի այս հանրահայտ արտահայտությունն արդեն իսկ խոսում է իր մասին: Այս կինը խելքահան էր անում բազմաթիվ տղամարդկանց, և բոլոր կանանց հորդորում էր օծանելիքը ցանել մարմնի այն հատվածներին, որը նրանք ցանկանում են, որ տղամարդիկ համբուրեն: Իր համար աշխատող քիմիկոսի հետ միասին նա օծանելիքի աշխարհում հեղափոխություն արեց` ստեղծելով ալդեհիդների հիմքով կայուն բույր:

Այն լցված էր քառակուսի շշի մեջ, որն ավելի շատ բնորոշ էր տղամարդկային պարֆյումին, և նրա անուն էր՝ Շանել համար 5: Կոկոն ասում էր`եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի փորձեք խանգարել նրանց աճել: Եվ դա ճիշտ է: Իր կյանքի 87 տարիների ընթացքում մեծն Կոկոն իր անունը տվեց հագուստի մի ամբողջ ոճի, կոստյումի, Նորաձևության տան ու օծանելիքներին: Իր բնույթով անհանգիստ լինելով ու անընդհատ ինչ-որ նոր բան հայտնագործելու ցանկություն մշտապես ունենալով` նա նախ և առաջ ստեղծեց կանացի մի կերպար, որ մինչ այդ ոչ ոք երևակայել անգամ չէր կարող:

Իր լեգենդը նա ստեղծել է սեփական ձեռքերով` ավելացնելով փաստեր ու կենսագիրներին անընդհատ շփոթության մեջ գցելով: Գաբրիել Շանելն առանց ափսոսանքի, ինչպես անպետք մի լաթի կտոր, իր կյանքից դուրս նետեց ամբողջ 10 տարի ու ոչ մի վայրկյան չափսոսաց դրա համար: Իր ճակատագրով նա ապացուցեց, որ ապագան անցյալից չի սերում, ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է սկսել իր կարիերան կառուցել ամենասկզբից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА