o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շաբաթվա մշակութային իրադարձությունները

07.09.2018 17:05 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Շաբաթվա մշակութային իրադարձությունները

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՒ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. ՊԲ

Հոբելյանական ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ

Սեպտեմբերի 7-ին

Image may contain: 4 peopleԹատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա ԽՈՍՈՂ ՁԵՌՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ խորագրով համերգային երեկո` նվիրված մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ծննդյան օրվան:

Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Մագդա Մկրտչյանը եւ տենոր Ռուբեն Նուրիջանյանը:

Դաշնակահար` Օլգա Խաչիկյան

Հոբելյանական երեկոյի ընթացքում կներկայացվեն Օհան Դուրյանի վոկալ ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 9-ին

Ժ.Բիզե, Ռ.Շչեդրին

«ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» եւ «ՇՈՊԵՆԻԱՆԱ»

Բալետային ներկայացումներ` 1-ական գործողությամբ

Դիրիժոր` Հարություն Արզումանյան

Թատրոնի գլխավոր բալետմայստեր` Վիլեն Գալստյան

Սկիզբը` 19:00-ին

Ներկայացումներից ստացված հասույթը կտրամադրվի Շիրակի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ

 Սեպտեմբերի 10-ին

Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացում:

Փառատոնը նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

Ծրագիր

Բրամս՝  Ջութակի կոնցերտ

Ընդմիջում

Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 9

Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ

Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Ալեքսանդր Չաուշյան, Էդուարդ Թոփչյան

Սկիզբը` 19:00-ին

 

ԵՐԵՎԱՆԻ ՄՆՋԱԽԱՂԻ  ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

 

Սեպտեմբերի 13-ին

Ժիրայր Դադասյան

«Խաղ»

Միմոդրամա

Բեմադրությունը` Ժիրայր Դադասյանի

Սկիզբը` 19:00-ին

Թատրոնի ներկայացումներն ընթանում են Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА