o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱ ԼՈՒՐՋ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ»

07.09.2018 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱ ԼՈՒՐՋ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ»

«Իրավունքի» «Ուղիղ կապ» ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ պատասխանեց նաեւ մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի` Արցախի հիմնախնդրին վերաբերող հարցերին:

Քոչարյանը թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում. Լևոն Քոչարյան

 

– Արցախի շուրջ իրավիճակը գնալով սրվում է, եւ արդեն ամենավերին մակարդակներով է խոսվում պատերազմի մեծ հավանականության մասին: Այդ մտավախությունը պարոն Քոչարյանը եւս ունի՞:

– Խոսել կոնկրետ պատերազմական գործողությունների մոտալուտ լինելու կամ չլինելու մասին, իհարկե դժվար է, եւ ես չեմ կարծում, որ որեւէ մեկն այդպիսի պատասխանատվություն վերցնի իր վրա եւ ասի՝ պատերազմը մոտ է, կամ` հեռու: Այլ հարց է, որ ընդհանրական քաղաքագիտական տեսանկյունից եթե մենք գնահատենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, ապա մենք կտեսնենք, որ այն ընդհանուր առմամբ պայթյունավտանգ է: Խոսքը Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման, ավելի ռազմատենչ դառնալու մասին է, Թուրքիան իր հերթին բոլորովին այլ քաղաքական նկարագիր է ձեռք բերել Էրդողանի կառավարման տարիներին: Այսինքն` ընդհանուր կոնտեքստում դիտարկելիս հասկանալի է դառնում, որ մեր առջեւ ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլ ավելի են սրվել: Նաեւ աշխարհում տեղի ունեցող այլ գործընթացների կոնտեքստում տեսնում ենք, որ միջազգային իրավունքը շատ հաճախ ոտնահարվում է: Այս տեսնակյունից, իհարկե, որոշակի ուժգնացած եւ մեծացած վտանգներ կան, եւ մեր անհանգստությունը կապված է այս ամենի հետ: Եվ երկրորդը, կապված է այն կասկածների հետ, որ գործող իշխանությունները ոչ ադեկտվատ են ընկալում այս բոլոր վտանգները: Նույն բանակցությունների մասով կա լուրջ անհանգստություն, որի պատմական հիմքերը մեզ տանում են դեպի 1990-ականների սկիզբ, երբ Հայաստանը հրաժարվում էր բանակցել Ղարաբաղի հարցով:

– Ալիեւը եւ ՌԴ նախագահը բավականին հաջողված հանդիպում ունեցան, կնքվեցին մի շարք պայմանագրեր: Մինչդեռ այս նույն փուլում, ինչպես ՌԴ ԱԳ նախարարն էր հայտարարել, մեր ղեկավարի հետ հանդիպումից ակնկալվում են ընդամենը բացատրություններ առկա իրավիճակի մասին:

– Խոսքս հենց դրա մասին է, որ չկա ադեկվատ ընկալում կամ թույլ է: Երկրորդը. այ՛ո ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է: Բայց ես չգիտեմ աշխարհում որեւէ ռազմավարական գործընկերություն, որը պարզապես բառերով ասվում է, եւ անցնում են առաջ: Ցանկացած այդպիսի գործընկերություն պահանջում է ամենօրյա հետեւողական, արտաքին քաղաքական հստակ սկզբունքների վրա հիմնված աշխատանք: Պարզ է, որ արտաքին քաղաքականության մեջ ցանկացած քայլ, որն անում է քո գործընկերը, որոշակի արձագանք է գտնում, ինչու ոչ՝ ազդում է նաեւ մյուս գործընկերոջ վրա: Մենք պետք հասկանանք, որ հատկապես այս իրավիճակում մեր պահվածքը որոշակի հարցեր են առաջացնում  գործընկերոջ մոտ, եւ այդ հարցերը հետո պատասխաններ չեն ստանում: Իսկ այդ հարցերը, ինձ թվում է, ճշմարտացի են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА