ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում հացը թանկացել է

05.09.2018 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երեւանում հացը թանկացել է

Մայրաքաղաքի մի շարք համայնքներից տեղեկացրեցին, որ այսօր տարբեր վաճառակետերում հացը թանկացել է 10-20 դրամով: Սա այն դեպքում, երբ թեեւ ցորենի ու հացի թանկացում սպասվում էր, սակայն այն հիմնականում կապվում էր Վրաստանում ներկրվող ցորենի տեղափոխման սակագնի ավելացման հետ: Սակայն դա սկսվելու է սեպտեմբերի 15-ից, այսինքն՝ ներկայիս թանկացման հետ կապ չունի:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Ամեն դեպքում, արդեն իսկ հայաստանյան տարբեր բնակավայրերում հացի թաանկացումներ արձանագրվել են, ինչը հիմնականում բացատրվում է գյուղմթերքների ներքին գների աճով, որն ացդել է նաեւ ցորենի գների վրա: Միաժամանակ, ըստ ոչ պաշտոնական լուրերի, այս տարի ունեցել ենք ցորենի, մեղմ ասած, ոչ բավարար բերք, որը նույնպես տանում է թանկացման: Վերջապես, ցորենի ներքին շուկայի վրա ազդել է նաեւ այն ազդակները, որոնք գալիս են Վրաստանի տարածքով տեղափոխման սակագների ավելացման հեռանկարից: Արդյունքում, արդեն իսկ ունենք հացի թանկացումներ, սակայն դա միայն սկիզբն է, հաշվի առնելով, որ Վրաստանում տեղափոխման սակագների աճը դեռ իր էֆեկտն ունենալու է հայաստանյան գների վրա: Հանրագումարում, կունենանք հացի մոտ 15, հնարավոր է՝ 20 տոկոսանոց թանկացում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА