o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք հանրությունից թաքցնելու ոչինչ չունենք». Վիկտոր Սողոմոնյան

04.09.2018 16:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մենք հանրությունից թաքցնելու ոչինչ չունենք». Վիկտոր Սողոմոնյան

«Իրավունք» թերթի «Ուղիղ կապի» ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ անդրադառնալով Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքին , նկատեց. «Իմ կարծիքով հարմարեցված դրույթների արդյունքում ինչ-որ մեղադրանք առաջադրելու մասին է խոսքը, ինչն իմ կարծիքով` անհեթեթություն է»,-նշեց Վ. Սողոմոնյանը:

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

Դիտարկելով նախաքննության գաղտնիությունը, Վիկտոր Սողոմոնյանը փաստեց. «Նախ ակնհայտ է, որ ՀՔԾ-ն հատվածական ձեւով է հանրությանը ներկայացնում այդ գործից ինչ-որ մանրամասներ, տպավորություն ստեղծելով, թե նախագահ Քոչարյանը մեղավոր է, գործը ճիշտ է քննվում եւ այլն: Այս ամենի մասին ես խոսել եմ դեռեւս այն ժամանկ, երբ մենք չգիտեինք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել` մենք հանրությունից որեւէ բան չունենք թաքցնելու, ամեն ինչի մասին պատմելու որեւէ կաշկանդվածություն չունենք: Կրկնում եմ, պատրաստ ենք այս գործը հանրության առաջ քննարկել եւ պատմել բոլոր գործողությունների մասին»,-նշեց Վ. Սողոմոնյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА