o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիշե՛ք, որ Հայաստանը միապետություն չէ, այլ՝ խորհրդարանական երկիր»

04.09.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հիշե՛ք, որ Հայաստանը միապետություն չէ, այլ՝ խորհրդարանական երկիր»

Առաջիկայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ՌԴ-ն մտահոգված է, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է մոլեգնել, սակայն դա երկրի ներքին գործն է: Առաջիկա հանդիպման, ռուսաստանյան արձագանքների եւ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց  Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԻ հետ:

«Էդ 3 միլիոն վարչապետներին հարցրե՞լ է Նիկոլը, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է». Շարմազանով (168.am)

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐՆ Է»

– Պարոն Ռուսակով, Հայաստանում արդեն մի քանի ամիս է, ինչ նոր իշխանություն է ձեւավորվել: Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը:

– Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս կառավարությունն իր քաղաքական տրամադրվածությամբ` անցումային է, ինչը հայտարարել էին հենց իրենք: Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նորից պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ` քննարկելու երկկողմ, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերությունները: Սրանք այն հարաբերություններն են, որը կար ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, եւ որի իրավահաջորդությունն ընդունում է Ն. Փաշինյանը: Բայց հարաբերություններում ինչ-որ նոր միտումներ չկան, որովհետեւ հայաստանյան անցումային քաղաքականությունը կմնա այնքան, մինչեւ տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ: Այն ժամանակ կարելի է խոսել գնահատականների մասին: Իհարկե, այժմ տեսնում ենք որոշակի պայքար կոռուպցիայի դեմ, բայց չեմ կարծում, որ քաղաքականության մեջ կոռուպցիայի դեմ պայքարն ամենագլխավորն է: Դրա դեմ պետք է պայքարել, թեպետ չգիտենք էլ` կար այդպիսի մեծ կոռուպցիա, թե` ոչ: Սակայն երկիրը պետք է զարգանա, սոցիալ-տնտեսական ծրագիր պետք է ունենա, որով հասարակությունն ավելի լավ կապրի: Բայց այս ամենը չի ներկայացվել նոր կառավարության կողմից, ուստի` պետք է սպասել խորհրդարանական ընտրություններին, որը, ինչպես նշում է Ն. Փաշինյանը, տեղի կունենա հաջորդ տարվա հունիսին:

«ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԷՐ, ԵՎ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

– Մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում որեւէ փոփոխություն տեսնո՞ւմ եք, օրինակ, Ն. Փաշինյանը հայտարարում է, որ հարաբերությունները լավ են ու ավելի են լավանում:

– Հայ-ռուսական հարաբերություններում ռադիկալ բան չի փոխվել: Եթե անկեղծ լինեմ, այդպիսի արագ քայլերով ոչինչ էլ չէր կարող փոխվել: Փաշինյանն ասում է, որ ընդունում է հայ-ռուսական նախկին պայմանավորվածությունները, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի կազմում, եւ այս միությունն է իր անվտանգությունն ապահովում, Հայաստանը մնում է նաեւ ԵՏՄ-ում, որի շնորհիվ հայկական ապրանքները հայտնվել են 5 պետությունների շուկայում, ինչը կազմում է 82 միլիոն, բայց այս ամենն ասվում է պաշտոնական կոնտեքստում, իսկ ներսում այլ քննարկումներ կան: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում նշել էր, որ իրենք աշխատում են, որպեսզի տնտեսական եւ անվտանգության առումով կոնսեսուս լինի ՌԴ-ի հետ: Ամեն դեպքում, այս պահին չեմ տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ո՛չ վատթարացում, ո՛չ փոփոխություն, բացառությամբ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված խնդրի:

– Ինչպե՞ս ընկալվեց այն, որ առանց ՀԱՊԿ գործընկներին տեղեկացնելու, Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ մեղադրանք առաջադրեց նրա դեմ, ապա գրավի դիմաց կալանքը փոխեցին:

– Այս մասին Ռուսաստանի պաշտոնական գնահատականը տրվել է ԱԳ նախարար Լավրովի կողմից, թե մտահոգություն կա, որ գործ ունենք քաղաքական մոտիվներով հետապնդում իրականացնելու հետ, եւ ՀՀ կառավարությունը պետք է զսպեր իրեն, որովհետեւ պարոն Խաչատուրովը ղեկավարում է ՀԱՊԿ-ն, ինչը նշանակում է, որ նա այս պահին անդամ երկրների անվտանգություն ապահովողն է: Ռուսաստանի քաղաքական դեմքերից չեմ լսել հայտարարություն, որ խառնվեն Հայաստանի հարցին, եթե մեղավոր կա, ապա դրա համար կան օրենսդրությամբ սահմանված կարգ: Բայց երբ խոսքը ռազմաքաղաքական միության փաստացի ղեկավարի մասին է, պետք է հարցին մոտենալ բավական զգույշ, որովհետեւ այդ միությունում այլ պետություններ կան, որոնք միասին ապահովում են կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը, իսկ նրանց պաշտոնական դեմքը այս պահին Յուրի Խաչատուրովն է: Այնպես որ, իսկապես կա օբյեկտիվ մտահոգություն: Ճիշտ է, ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն այս պահին գլխավորում են Հայաստանի ներկայացուցիչները, բայց ռոտացիոն կարգով, եւ եթե կարծում էին, որ դրան անտարբեր պետք է լինեն անդամ մյուս պետությունները, ապա դա հնարավոր չէ: Ի վերջո, մենք գործ ունենք ռազմաքաղաքական միության հետ:

Ռացիոնալ մտածողությամբ ցանկացած մարդուն պետք է որ ակնհայտ լինի այն, որ նիկոլապաշտությունն աղանդ է դարձել. Կարեն Վրթանեսյան

«ԿԱՐԵՎՈՐ Է ՈՉ ԹԵ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՅԼ ԱՅՆ, ԹԵ ՈՎ ԿԱՐՈՂ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»

– Ի դեպ, քրեական գործ էր հարուցվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, որից հետո` նա հայտարարեց քաղաքականություն իր վերադարձի մասին: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ շրջադարձ կարող է լինել:

– Այստեղ կարեւոր չէ Ռոբերտ Քոչարյանը կգա, թե մեկ այլ քաղաքական գործիչ, պետք չէ ամեն ինչ անձով պայմանավորել: Կարեւորն այն է, թե Հայաստանում ով է զարգացնելու սոցիալ-տնտեսական վիճակը: Կլինի Քոչարյանը` մի նոր քաղաքական ուժով կամ քաղաքական մի քանի ուժերով, կլինի Փաշինյանը` իր քաղաքական ուժով, խնդիրը ազգանունի մեջ չէ: Հիշեք, որ Հայաստանը միապետություն չէ, այլ խորհրդարանական պետություն է, որի ղեկավարող ուժը խորհրդարանն է: Եթե պարոն Քոչարյանը, Փաշինյանը, ՀՀԿ ներկայացուցիչը կամ մեկ ուրիշը կարող է ներկայացնել այնպիսի ծրագիր, որով Հայաստանի զարգացումը կապահովվի, կարեւոր չի լինի, թե ով է: Կարծում եմ` հայ ժողովուրդը, որն ունի բարձրագույն կրթություն ունեցողների ամենաբարձր ցուցանիշը հետխորհրդային երկրներում, ի վիճակի է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընտրել պարկեշտ եւ ամենակարեւորը` կոմպետենտ մեկին: Իսկ մինչ այդ մենք ուշադիր կհետեւենք Երեւանի ավագանու ընտրություններին, թե ինչ ծրագրերով հանդես կգան մասնակից քաղաքական ուժերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА