o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.09.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Կառավարության վերջին  նիստին հավանության արժանացավ օրենսդրական մի փաթեթ, որը շտապ ներկայացնելու են ԱԺ: Խոսքը ընտրակաշառքը ե՛ւ կաշառողի, ե՛ւ կաշառվողի պարագայում քրեորեն պատժելի դարձնելն էր, ինչի առնչությամբ առաջին փոխվարչապետ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ոգեւորությամբ ասաց. «Սա լրջագույն հարված է լինելու այն արատավոր երեւույթին` ընտրակաշառքին, որը, ի թիվս այլոց, մեզ թույլ չի տվել տարիներ շարունակ ունենալ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Հիմա մենք զգալիորեն առաջ ենք գնալու սրա դեմ պայքարի ոլորտում»: Սակայն հետաքրքիրն ու զարմանալին ոչ թե այդ պաթոսախառը խոսքն է, այլ զարմանալիորեն պարզվեց, որ փոխվարչապետ Միրզոյանը նաեւ ապագան տեսնող պայծառատեսի հատկություններ ունի: Արծվիկ Մինասյանի հետ բանավիճելու ժամանակ նա ասաց. «Ես եւ դուք, մեզնից հեռու, կհայտնվենք ճաղերի հետեւում»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հրաժարվեց մեկնաբանել Հայկոյի այն հայտարարությունը, որ ամեն ինչ բաժանվում է սեւի ու սպիտակի: Նա որոշեց դրան արձագանքել կատակով. «Ես էս ազգից գլուխ չեմ հանում: Մի տեղ ասում են սեւ ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են սեւ ու սպիտակ չլինի»: Սակայն նորություն չէ կատակների այն զարմանալի հատկությունը, որ դրանք միայն մասամբ են կատակ, իսկ մնացյալը ճշմարտություն է: «Էս ազգից» ձեւն օգտագործելով պարոն Հարությունյանը, ըստ էության, ենթագիտակցաբար իրեն սահմանազատեց հայ ազգից... Բա որ ասում ենք չհայ եք, նեղանում եք...

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ էլ արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զբաղված է դատարկ եւ անօգուտ բաներով: Ճիշտ է, նա այդ զարմանալի իրողությունը ներկայացրել է շատ բարեկիրթ եւ կոռեկտ ձեւով. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ կառավարությունը աշխատում է Ազգային ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա: Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանար իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատեր մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավեր մարդկանց կյանքը, ամրապնդեր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարեր արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացներ ժողովրդավարությունը: ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի: Ուզում եք երկա՞ր մնաք վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»: Բայց, այնուամենայնիվ, մենք այնքան էլ համաձայն չենք, որ այս կառավարությունը գործով զբաղվի: Ավելի լավ է առանձնասենյակներում բլոտ խաղան, քանզի ինչին ձեռքները կպավ` փչացրին: Բերքը չորացավ ու դարձավ շատ թանկ, մաքսատանն էլ արդեն քիչ է մնում մարդկանց հագի թումբանը մաքսազերծեն...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА