o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՃԻՇՏ ՉԷԻՆ»

04.09.2018 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՃԻՇՏ ՉԷԻՆ»

Առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններին կպայքարեն ոչ թե 13, այլ 12 քաղաքական ուժ: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀԺԱՄ կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից: Այս որոշման մասին նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ իրենց ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են եղել գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ: Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել ՀԺԱՄ-ականներին, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման եւ ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության:

Իսկ ո՞ւր է «երջանիկ անհատը, հոգատար հանրությունը, հզոր պետությունը»

«Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երեւանու ավագանու ընտրություններին: Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, եւ մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց: Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականներ», «հների» եւ «նորերի», «սեւերի» եւ «սպիտակների» մրցավազքի վերածելու եւ հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը: Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին եւ ներկայացնում ենք ինքնաբացարկ»,- ասված է հայտարարության մեջ:

ՀԺԱՄ-ը նաեւ առաջադրված մյուս կուսակցություններին եւ դաշինքներին հորդորել է ձեռնպահ մնալ ամեն գնով հաղթելու մոլուցքից եւ «մեր դեմ խաղ չկա» վտանգավոր կարգախոսից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА