o C     16. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին

03.09.2018 16:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Յունիբանկը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին

Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկիներկայացուցիչները: Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին  տեղի ունեցավ Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը:

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր


«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված և հագեցված են ժամանակակից տեխնիկայով` համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ դպրոցական կահույք,  ծրագրային ապահովում, - նշեց Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: - Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի նկատմամբ»:

Յունիբանկը Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նվիրեց նաև դպրոցական պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին համակարգիչներ:

«Մենք շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին օժանդակելու համար, - նշեց Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը: Երեխաների համար կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր հովանավորի շնորհիվ»:

Սա առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին : Կրթության բարելավման  ծրագրի շրջանակներում, համակարգչային  դասասենյակ  արդեն իսկ բացվել է Գյումրու դպրոցներից մեկում: Մի քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն Արցախի երկու դպրոցներում:  

«Մեր ծրագիրը երկարաժամկետ  է, և դրանում արդեն ներառվել են այլ դպրոցներ, որոնք ևս ունեն համակարգչային  տեխնիկայի կարիք, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ  Հակոբյանը: - Դպրոցների տեխնիկական   հագեցվածությունը պետք էհամապատասխանի  ժամանակակից  պահանջներին: Մենք շարունակելու ենք աջակցել կրթական հաստատություններին, հատկապես` սահմանամերձ դպրոցներին»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА