o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանքարդյունաբերության մասով ունենք շուրջ 11,8 տոկոս անկում. Արծվիկ Մինասյան

03.09.2018 12:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հանքարդյունաբերության մասով ունենք շուրջ 11,8 տոկոս անկում. Արծվիկ Մինասյան

Արտահանման կառուցվածքը վերլուծելիս պետք է արձանագրել, որ 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նարեկ Մալյանը կոչով դիմել է ԱԱԾ սպայական կազմին (Տեսանյութ)

Նրա խոսքով, սա նշանակում է, որ արտահանմանը միտված քաղաքականության տեսակետից արդյունաբերությունում ունենք ցուցանիշ, որը ցույց է տալիս արտահանման քաղաքականության միտվածությունը. «Հատկանշական է, որ այս տոկոսն ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության մասով չունենայինք անկում, իսկ դա կազմում է շուրջ 11,8 տոկոս կամ թվային տվյալներով՝ 20 մլրդ դրամ: Ընդ որում, հանքագործական արդյունաբերության, բաց հանքերի շահագորման եւ նաեւ մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 95-98 տոկոսը արտահանվում է: Սա նշանակում է, որ ցանկացած նվազեցում միանգամից ազդում է արտահանման ծավալների վրա»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ արտհանվում է Հայաստանում խմիչքների արտադրության շուրջ 60 տոկոսը, ծխախոտի արտադրության 72 տոկոսը, հագուստի արտադրության 75 տոկոսը, դեղագործական արտադրանքի շուրջ 56 տոկոսը:

«Արտահանման կառուցվածքում մեկ այլ վերլուծություն ցույց է տալիս, որ մենք ըստ էության, բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման մասով դեռեւս փոքր ցուցանիշ ունենք, այն 2,2 տոկոսի շրջանակում է, այն դեպքում երբ ռեսուրսների վրա հիմնված ապրանքները հիմնականում այն ապրանքներն են, որոնց համար պարզ աշխատուժ պահանջող ապրանքների արտադրությունն է, ինչպիսին պղնձի խտանյութն է, ծխախոտը, ադամանդի քարը: Այստեղ գերակշիռ մասը, շուրջ 54 տոկոսն արտահանվում է: Մենք այս վերլուծության հիման վրա հետագայում կմատնանշենք թիրախները»,-ասաց Մինասյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ արտահանվող հիմնական ապրանքների խմբում ներառված են այնպիսիք, ինչպիսիք են թարմ միրգը, բանջարեղենը, ձուկը, ծաղիկները, միսը. «Այս ապրանքատեսակների մասով ավելացված արժեքի հարկը շատ ավելի քիչ է, քան նրանք, որոնք մենք վերամշակման ենք ենթարկում, ավելի մեծ արժեք ենք ստեղծում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА