o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

01.09.2018 18:36 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով

01.09.2017  ԹԵՄԱ

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև Սրբազանի հետ այցելել են նաև Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին և մոմ վառել Դադիվանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում այսօր կայցելեն նաև գինու նորաբաց գործարան:

«Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք». Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել

01.09.2017  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ

«Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք». Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ նախատեսում է իրականացնել գործադիրը: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ կառավարության սուբսիդավորմամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի, ինտենսիվ այգու հիմնման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգերի ներդման վարկերը տրամադրվում են 2 տոկոս տոկոսադրույքով: «Մենք բարձրացրել ենք տրամադրվող գյուղատնտեսական վարկերի շեմը՝ սահմանելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3 տոկոս, իսկ մյուս տարածաշրջանների ներկայացուցիչների համար՝ 5 տոկոս: Մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում ենք մինչև 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40 տոկոսով: Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս ծրագրերն իրականացնում ենք, որովհետև համոզված ենք՝ ոլորտը Հայաստանում ունի մեծ ապագա և մենք ցանկանում ենք ոգևորել մեր գործընկերներին, որպեսզի տնտեսվարողներն ավելի արդյունավետ բիզնես կառուցեն, շահութաբեր լինեն, փոխվի այն կարգավիճակը, որն այսօր կա: Այսօր ձեզնից ակնկալում ենք նմանատիպ գործընկերային վերաբերմունք, որովհետև մենք իրականում համարում ենք, որ ձեր բիզնեսի զարգացման համար այսօրվա մեր կարողություններից ավելի քայլեր ենք իրականացնում», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ տարվա ընթացքում ընկերություները մթերել են շուրջ 110 հազար տոննա խաղող, իսկ այս տարի, նախնական տվյալներով, կանխատեսվում է 141 հազար տոննա խաղողի մթերում: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանը նշել է, որ ըստ մասնագետների վերլուծության, խաղողի ընդհանուր բերքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ քիչ է լինելու 10 տոկսով՝ ցուրտ ձմռան ու այգեթաղ չկատարելու պատճառով: Նախարարը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործընթացի մեկնարկից առաջ կանոնակարգել արտադրությունն ու պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ՝ խնդիրներից զերծ մնալու նպատակով: Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 տոկոս աճ: 
Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Տնտեսվարողները ողջունել են գյուղոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նրանք ընդգծել են նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ դրական փոփոխությունները և բիզնեսի ազատության աստիճանի բարձրացման փաստը, կարևորել մթերման նպատակով տրամադրվող վարկերի շեմի բարձրացումը: 
Վարչապետը նաև շեշտել է, որ առաջին հերթին պետությունն է շահագրգռված հայկական գինու և կոնյակի բրենդը բարձրացնելու հարցում: «Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետևանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
Հանդիպմանը քննարկվել են նաև խաղողի այգիների ավելացմանը, գինեգործության ու կոնյակագործության խթանմանը, արտահանման ծավալների հետագա ավելացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող այլ հարցեր:

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

ԱՅԳՈՒ ՀԱՇՎԻՆ ՆՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՐՑԱ՞Մ Է ՏՐՎՈՒՄ

01.09.2017  ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ԱՅԳՈՒ ՀԱՇՎԻՆ ՆՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՐՑԱ՞Մ Է ՏՐՎՈՒՄ

 

Մեր նախորդ համարում առիթ էինք ունեցել անդրադառնալ պատմությանը, թե ինչպես ինչ-որ մեկը ծառերի սպանդ է սկսել, այսպես ասած, Մոնումենտի  տարածքում, թե դա իր սեփականությունն է, ինչ ուզի, կանի: Եվ ահա գնալով ծավալվում են խոսակցություններն այն մասին, որ «Հաղթանակի այգու» տարածքի շատ հատվածներ արդեն սեփականացված են, եւ վաղը-մյուս օրն այստեղ եւս ծառեր կհատվեն եւ առանձնատներ վեր կհառնեն: Խոսքը մասնավորապես նախկին «Արագիլ» ռեստորանի եւ նրան հարակից՝ Սարալանջի պողոտայից վեր գտնվող  տարածքների մասին է: Երեւանի քաղաքապետարանից, ի պատասխան մեր հարցմանը, խոստացան պարզել եւ համապատասխան տեղեկատվություն տրամադրել: Իսկ մինչ այդ փորձեցինք վերոհիշյալ հարցի շուրջ որոշ պարզաբանումներ ստանալ «Հաղթանակ զբոսայգու» տնօրեն ԹՈՐՈՍ ՈՒՄՐԻԿՅԱՆԻՑ, ով անդրադառնալով «Արագիլ» ռեստորանի եւ դրա շրջակայքի սեփականաշնորհմանը, ասաց.  

- Դեռեւս 1993 թվականին բոլոր հասարակական սննդի օբյեկտները սեփականաշնորհվեցին, այդ թվում՝ «Արագիլ» ռեստորանը, «Արեւիկ» սրճարանը: Բոլոր սննդի կետերը այդ ժամանակ սեփականաշնորհվեցին կոլեկտիվների կողմից:

- Որպեսզի դրանք օգտագործվեն միայն որպես սրճարան կամ սննդի օբյեկտ, չէ՞:

- Այո, բացառապես, որպես հասարակական սննդի օբյեկտ: Մինչեւ վերջերս այդ օբյեկտները պատկանում էին այն ժամանակվա սեփականատերերին: Բայց երեւի մի չորս տարի է, որ նախկին «Արագիլ» ռեստորանի եւ դրա շրջակայքի տերերը փոխվեցին, դրանց սեփականատերը դարձավ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Գուցե իր անունով չի, բայց իրենց է պատկանում: Բեգլարյանի քաղաքապետ եղած ժամանակներում նոր որոշում եղավ, բայց մենք մինչ օրս այդ որոշմանը տեղյակ չենք: Այդ որոշումից ի վեր՝ զբոսայգին պատկանում է քաղաքապետարանին եւ տրամադրված է Քանքեռ-Զեյթուն համայնքին: Մնացել է քսանհինգ հեկտար, որի մեջ մտնում են այդ բոլոր կառույցները:

- Բացի վերոհիշյալ մասնավորեցված տարածքից, այլ նման տարածքներ կա՞ն «Հաղթանակի զբոսայգում», որոնք սեփականաշնորհված են:

- Հողեր, որպես այդպիսին, սեփականաշնորհված չկան, բայց կառույցներ, շինություններ կան, որ, այո, սեփական են:

- Որո՞նք են այդ շինությունները:

- Շատ տարածքներ կան, հիմա կոնկրետ անուն առ անուն ասել չեմ կարող: Նորից եմ կրկնում, հողը սեփականաշնորհված չի, ուղղակի շինություններն են սեփական:

- Իսկ Սարալանջի փողոցի ուղղությամբ սեփականաշնորհված տարածք կա՞:

- Գուցե լինի տարածք, բայց հող հաստատ, համենայնդեպս, որքանով ես եմ տեղյակ, չկա, դա պետության սեփականությունն է: Բայց գուցե վերջին հանած որոշման ընթացքում ինչ-որ բաներ փոխվել են. մենք այդ որոշումը ոչ տեսել ենք, ոչ էլ՝ ծանոթ ենք: Չնայած` բացառվում է, որ Սարալանջի հատվածում նոր շինություններ կառուցվեն, այստեղ անգամ տեսականորեն առհասարակ շենքեր կառուցելու տարբերակ չի կարող լինել: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

2018 թվականի հունվարից հետո նույնպես հեմոդիալիզը պետպատվերի շրջանակում կլինի. ԱՆ

01.09.2017  ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

2018 թվականի հունվարից հետո նույնպես հեմոդիալիզը պետպատվերի շրջանակում կլինի. ԱՆ

2018 թվականի հունվարից հետո նույնպես հիվանդներին հեմոդիալիզի ծառայությունը կմատուցվի պետպատվերի շրջանակում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը:

«Հեմոդիալիզը կյանքեր փրկող ծառայություն է: Հիվանդներին այդ ծառայությամբ ապահովելն իր վրա է վերցրել պետությունը: Ներկայում այդ քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի նախատեսվում»,- նշեց նախարարության ներկայացուցիչը:

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

ՈՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՉԻՆՈՎՆԻԿՆ Է ՉԻՆՈՎՆԻԿ

01.09.2017 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՈՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՉԻՆՈՎՆԻԿՆ Է ՉԻՆՈՎՆԻԿ



«Ելք» դաշինքի` փողոցների անվանափոխության վրա կենտրոնանալը եւ այդ թեման համահայկական սկանդալի մակարդակի հասցնելը արդեն դարձել է բազում հումորների առարկա: Այսպես, համացանցում անգամ «Ելքի» ներկայացուցիչների Արցախ մեկնելը եւ Ստեփանակերտի քաղաքապետի հետ հանդիպելը արժանացել է այսպիսի մեկնաբանության` հիմա ինչ, գնացել են Ստեփանակե՞րտն էլ անվանափոխել: Այսինքն` հանրությունը սկսել է  «Ելքին» անլուրջ վերաբերվել, եւ այդպիսի վերաբերմունք կա ոչ միայն իշխանամետ, այլեւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիների կողմից: 
«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բայց արդյո՞ք միակ խորհրդարանական ընդդիմությունը` «Ելքը», իր երկրում այլ պրոբլեմ չի տեսնում, քան որոշ փողոցների բոլշեւիկյան անունների վերջին մնացորդները: Մի՞թե իշխանության տարբեր մարմիններն ու տարբեր իշխանավորները վրիպումներ չունեն եւ անթերի են աշխատում: Իհարկե ոչ, ծավալուն անտառային հրդեհները, տարատեսակ խոշոր վթարները, «Նաիրիտի» չարաբաստիկ հրդեհը, որ մայրաքաղաքը գարշահոտությամբ էր լցրել, կանաչ տարածքների շարունակվող եւ լպիրշ վերացումը` հանուն օբյեկտաշինության եւ դղյակաշինության` այդ ամենը արժանի է մեղավոր չինովնիկների ամենախիստ եւ անողոք քննադատությանը: 
Համ էլ, մեր նախարարներից եւ փոխնախարարներից շատերը մտքի այնպիսի գոհարներ են արտադրում, որ ընդդիմությունն իրեն պետք է զգար ընդդիմադիր դրախտում, քանզի հանգիստ կարող էին քննադատել, ու քննադատությունը տեղին կլիներ: Եվ բազմաթիվ պախարակելի երեւույթներն են անպակաս, բայց արդյո՞ք հնչում է ընդդիմության ձայնը: Ոչ, փոխարենը աննշան հարցերը հասցնում են հայոց պատմության մակարդակի` իրական քննադատելի երեւույթները մի կողմ թողած: Այսինքն` խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Ելքի», շատ վատ է կատարում իր ընդդիմադիր առաքելությունը: 
Կարելի է ասել, որ նրանք թերեւս ոչ թե ընդդիմություն են, այլ աշխատում են ընդդիմություն: Եվ անհիմն չեն կասկածները, որ փողոցների անվանակոչության պես աննշան բաները փուչիկի պես փչելով եւ սկանդալային քննարկումներ հարուցելով, «Ելքը» պարզապես շեղում է հանրության ուշադրությունը իրական կարեւոր խնդիրներից: 
Նրանցից ոչնչով լավը չէ եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Օրինակ, ինչպես չհարցնես, թե ուր է կորել ճղճղան Զարուհի Փոստանջյանը: Չէ՞ որ խոստացել էր քաղաքապետարանին օրուարեւ չտալ, կանաչապատ տարածքները ագահաբար զավթելու եւ վերացնելու աղաղակող դեպքերը լավ էլ հարմար առիթ էին այդ օրուարեւ չտալու համար, բայց ի՞նչ ենք տեսում` լռություն: Նույնիսկ ամենածայրահեղական ընդդիմադիրները` սէֆիլյանականները, էլի շատ հեռու են բուն ընդդիմադիր որեւէ գործից: Ինչ կոչ հղեց ամբողջ ընդդիմադիր դաշտին ինքնահռչակ քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանը` թողնել ամեն ինչ, կենտրոնանալ եւ համախմբվել ՊՊԾ գունդը զավթած գրոհայինների ազատ արձակման խնդրի վրա, եւ հարկ եղած դեպքում պատրաստ լինեն իշխանական բռնությանը բռնությամբ պատասխանել: Արդյո՞ք դա չի նշանակում նույնպես ոչ թե ընդդիմադիր լինել, այլ ընդդիմադիր աշխատել, քանզի  հանրությանն առաջարկվում է մի կատարյալ դատարկ բան: Ու էլի` ոչ մի խոսք հանրությանն իրապես հուզող իրական եւ շատ ծանր պրոբլեմների մասին: Դե ինչ, այս տղերքն էլ ոչ միայն ընդդիմադիր են աշխատում, այլ ձեռի հետ զբաղեցնում են «քաղբանտարկյալի» հաստիքները: 
Լավ է գոնե ընդդիմադիր աշխատելու համար ռոճկացուցակներ չենք տեսել: Չնայած, եթե հանկարծ տեսնենք, ապա էլ չենք էլ զարմանա:
ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅԱՆ «ԲԱՆ ՓԱԽՑՆԵԼՈՒ» ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բնականաբար, հանրությանը հուզում է այն հարցը, թե ինչու վերջերս տարբեր կալիբրի պաշտոնատար անձանց կողմից իրականացվող չարաշահումները դարձել են այդքան ցինիկ եւ լկտի, այդ աստիճանի բացահայտ: Օրինակ, «Մոնումենտի» ծառապատ տարածքից մասնավոր սեփականություն հատկացնելը ու դրա հանգամանքները ամեն կերպ «տակով» անելու գործելակերպը հենց այդ դեպքն է: Կամ էլ` ամբողջ Դավիթաշենը խոսում է, որ այդ թաղամասի մի մեծ կանաչապատ տարածք սեփականաշնորհվել է մի պատգամավորի... 
Հիմա ինչո՞վ է պայմանավորված չինովնիկության այդպիսի գործելակերպը: Որ մի կողմից աճել է չարաշահումների ինտենսիվությունը, մյուս կողմից` չինովնիկները ահավոր թերանում են իրենց տարրական պարտականությունների կատարման հարցում: Ինչ է, արտասովոր շոգե՞րն են ազդել նրանց ուղեղներին: 
Ոչ, շոգերը որեւէ մեղավորություն չունեն, քանզի անկախ շոգից կամ ցրտից, այդ մարդկանց ուղեղներն աշխատում են միմիայն մեկ ուղղությամբ` անձնական, խմբակային, կլանային շահ: Իսկ այս պահին շատերը մտածում են` իսկ ինչ կլինի 2018-ի ապրիլից հետո:
Ո՞վ կլինի վարչապետը, ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը իր նախագահական լիազորությունների ավարտից հետո, ո՞ւմ ձեռքում կլինեն իրական լծակները եւ ինչպե՞ս կվերաբաշխվեն... Վերջապես չինովնիկներից ո՞վ կմնա եւ ո՞ւմ կուղարկեն թոշակի... 
Այ, այդտեղ է թաղված շան գլուխը, որ չինովնիկը չգիտի մնալու է, թե` ոչ: Իհարկե կան նաեւ այնպիսիք, ովքեր ստույգ գիտեն, որ մնալու շանսեր չունեն, բայց չկա ոչ ոք, ով ստույգ գիտի, որ մնալու է: Եվ այդ պայմաններում չինովնիկներից շատերը մտածում են` փախցնեն ինչ հնարավոր է, քանի դեռ պաշտոնի են: Ի դեպ, 2018-ի ինտրիգը ակտիվորեն քննարկվում է ոչ միայն հայկական ԶԼՄ-ներում, այլեւ դա դարձել է նաեւ Ռուսաստանի ԶԼՄ-ների քննարկման առարկա: Մասնավորապես, դրան բավականին մանրամասն անդրադարձ է կատարել ռուսաստանյան «Նոեւ Կովչեգ» թերթը, որի ընթերցողները մեծամասամբ Ռուսաստանի հայերն են: 
Անշուշտ, այդ բոլոր քննարկումներում կա ե՛ւ ճշմարտություն, ե՛ւ սուտ, ե՛ւ այս կամ այն խմբի շահերի լրատվական սպասարկում, ե՛ւ ապագան գուշակելու փորձ: Բայց անկախ ամեն ինչից, ներկայիս անորոշությունը դրդում է չինովնիկներին ընչաքաղցության այնպիսի «սխրանքների», որ ամեն ինչ տեսած ՀՀ քաղաքացիների ոչ միայն զայրույթը, այլեւ զարմանքն է հարուցում: 
ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ
Մենք արդեն առիթ ունեցել են անդրադառնալու այն մտահոգիչ եւ ծայրահեղ տհաճ երեւույթին, ինչպիսին է մեր երկրի բավականին արագ ընկղմումը քրեական ճահճում: Եթե արդեն բավականին հաճախ իրավացիորեն հնչում են Երեւանի եւ Սիցիլիայի համեմատությունները, քանզի տիպիկ մաֆիոզ բնույթի, առանձնահատուկ ցինիզմով կատարվող հանցագործությունների աճը բոլորիս աչքի առաջ է,  ապա դա վկայում է, որ մեր իրավապահները, մեղմ ասած, իրենց բարձունքի վրա չեն: Բայց, բնականաբար, կրիմինալի աճը նույնպես կապ ունի «ինչ հնարավոր է փախցնելու» հոգեբանության ու կենսակերպի հետ: Եթե անորոշության իրավիճակում փախցնում են ով ինչ կարողանում է, ապա անխուսափելի են նաեւ տարատեսակ բախումները, այդ թվում եւ կրիմինալի ներգրավմամբ: 
Բայց արդյո՞ք այդ օբյեկտիվ հանգամանքը պետք է նշանակի, որ ոստիկանությունը պետք է թերի աշխատի: Իհարկե, ոստիկանական վերնախավում էլ մարդիկ չգիտեն` ով կմնա, իսկ ով` ոչ, սակայն ուժային կառույցը նրանով է ուժային կառույց, որ ցանկացած ծառայող, անկախ հանգամանքներից, պետք է իր պարտականությունները լավ կատարի: Սպան պետք է սպա մնա, անգամ եթե եկել է իր ծառայության վերջին օրը: 
Սակայն կրիմինալը սանձելու ուղղությամբ գործուն եւ կտրուկ քայլեր ձեռնարկելու փոխարեն (ինչի համար էլ հարկատուներիս փողով ոստիկանություն ենք պահում), ոստիկանությունն ու ոստիկանամերձ շրջանակները  զազրախոսության ագրեսիվ մի արշավ են սկսել սոցիալական ցանցերում լրագրողների դեմ, քանզի լրագրողները համարձակվում են ոստիկանական թերություններն իրենց աչքը խոթել: Իհարկե, ոստիկանությունից չենք սպասում խոսքի ազատության մասին խորը գիտելիքներ, անգամ չենք սպասում, որ նրանք ընդհանրապես տեղյակ կլինեն` դա ինչ բան է: Նրանցից սպասում ենք ընդամենը, որ մեր քաղաքացիներին փրկեն կրիմինալի սանձարձակություններից: Նրանցից չենք սպասում, որ վիճակագրական ինչ-որ թվերով փորձեն ասել, թե մեր աչքի տեսածը սխալ է, իրենց թվերն են ճիշտ:  Չէ՞ որ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից հայտնի ասացվածք կար` կա սուտ, ահավոր սուտ եւ վիճակագրություն: 
Ինչեւէ, գոնե ուժային կառույցից իրավունք ունենք սպասելու, որ չինովնիկությունից մի քիչ բարձր գտնվի, եւ առաջնորդվի ոչ թե բան փախցնելու կամ սեփական պարտականություններում թերանալու հոգեբանությամբ, այլ իր սահմանադրական գործառույթը հավասարապես լավ կատարի` անկախ հանգամանքներից: Չէ՞ որ այդ կառույցը ուսադիր կրողներից է բաղկացած, եւ չէ՞ որ ուսադիրն ինչ-որ բան պետք է նշանակի: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ԲՈԼՈՆԻԱՅԻ ՀՈՒՇԱԳՐԻ ԽԵՐԸ

(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՔԱՌԱՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ ՏԱՍՆԵՐԿՈՒԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում շուրջ քառասուն հազար երեխա կդատապարտվի տասներկու տարի կալենդարնի նստելու` առանց համաներման եւ վաղաժամկետ ազատման իրավունքի:

***

ՆՇՄԱՐՎՈՂ ԿՐԻԶԻՍ

(ՇՇԻ ՄԵԼՈՅԻՆ` ՇՇՈՎ ԽՓԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ շիշ հավաքողների միության` որ ամեն եկող-գնացող Շշի Մելոյի գլխին շշով խփի, վերջինս հաստատ կսկսի շշի պակասորդ տալ:

***

ՏՈՌՈ

(ԴԱՎԻԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ` ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եթե ցուլը կատաղում է կարմիր գույնից, ապա մեր չինովնիկները կատաղում են կանաչ գոտիներից:

***

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА