o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվա-Սոչի թռչող օդանավն այրվել է. մահացել է օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեգիյանը

01.09.2018 17:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվա-Սոչի թռչող օդանավն այրվել է. մահացել է օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեգիյանը

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Սոչի չվերթ իրականացնող Utair ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի գիշերը, հաղորդում է Meduza.io-ն: Մասնավորապես նշվում է, որ օդանավը բռնկվել է շարժիչին հարվածած կայծակից: Օդանավի անձնակազմին հաջողվել է վայրէջքի գնալ միայն երկրորդ փորձից, սակայն ուժեղ անձրևի և վատ տեսանելիության պատճառով չի հաջողվել սահուն վայրէջք կատարել: Օդանավում եղել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, նրանք բոլորը տարհանվել են: Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վիրավորվել է 18 մարդ, այդ թվում` 3 երեխա:

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում․ փաստաբան

Վիրավորներից երեքը տեղափոխվել են հիվանդանոց, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորներին օգնություն ցուցաբերելիս մահացել է Սոչիի օդանավակայանի հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանը, ենթադրաբար՝ սրտի կաթվածից: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի խոսքով՝ Բեգիյանը վթարի վայրում օգնել է տարհանել ուղևորներին, համակարգել է օդանավակայանի ծառայությունների աշխատանքը: «Ինտերֆաքսի» աղբյուրների համաձայն՝ Բեգիյանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Օդանավի ղեկավարությունը խոստացել է օգնություն տրամադրել նրա ընտանիքին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА