o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

31.08.2018 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԸՆՏՐՈՂՆԵՐԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

– Դե հիմա ոնց Նառայի բերանը բացել ես, տենց էլ փակի…

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱԱԾ-Ն ԲԻԼԶԵՐՅԱՆԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ

ԱԱԾմտնում ա Դեն Բիլզերյանի հյուրանոցային համար ու էս 4 օր ա չի ուզում ելնի:

 

100 ՕՐՎԱ ԽՐՈՆԻԿԱՅԻՑ

Ես Պուտինի հետ երեք անգամ հեռախոսով խոսել եմ, մեկ անգամ նա անհասանելի է եղել, երկու անգամ էլ հեռախոսը նրան չեն փոխանցել:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ

Ըստ Միջազգային տեռորիստական լիգայի` Ալ Բաղդադին ստեղծել է Իսլամական պետությունը, իսկ Ալ Բառադին` հրապարակավարական պետությունը:

 

ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ «ԲԱՐՔԵՐ»

ՀՀ կրթության նախարարը արգելել է դպրոցներում սեւ-սպիտակ համազգեստ հագնելը, քանի որ գույնզգույն համազգեստով ծիածանագույն է ցանկացել ստանալ:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Ժողովուրդը երկնեց` Նիկոլ ծնեց…

 

ՆԻԿՈԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ (ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՑԱՄԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՑԱՀԱՏԿԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՑԻ ՍՊԱՍՎՈՂ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դուխո՛վ, ժողովուրդ, քանզի ասված է` «Ոչ մայն հացիվ»:

 

ՔԱՄԵԼԵՈՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Տարոն Մարգարյանի` տասնյակ տարիներ ձեր պաշտոնավարումների ժամանակ Սովետաշենի աղբանոցը բոլոր չափանիշներին բավարարում էր, իսկ երբ իշխանափոխություն եղավ, սկսեց չբավարարե՞լ:

 

13-ЧЁРТОВА ДЮЖИНА (ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 13 ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Էզոթերիկների ասոցացիայի` Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 13 հայտը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում սպասվում է բավականին բուռն «ШАБАШ ВЕДЬМ:

 

ХИМИЧИТ

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրենին

- Ի՞նչ եք դասավանդում:

- Քիմիա:

- Դե մի հատ դահլիճը տրաքացրու, որ հավատամ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА