o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ որոշ քայլեր պարունակում են օրինախախտումներ, այլեւս չի կարելի համարել եկեղեցու ներքին խնդիրը»

31.08.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երբ որոշ քայլեր պարունակում են օրինախախտումներ, այլեւս չի կարելի համարել եկեղեցու ներքին խնդիրը»

Օրերս Երեւանում էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ վարդապետ ԻՍԱԽԱՆՅԱՆԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց մի շարք հարցերի շուրջ, այդ թվում անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավին, որն արտոցոլվում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կոչվող նախաձեռնության միջոցով: Հիշեցնենք, որ վերոնշյալ նախաձեռնությունը, հայաստանյան իշխանափոխությունից օգտվելով, պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հայր Սուրբը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ որպես Եվրոպայի առաջնորդներ իրենք եւ թեմական խորհուրդը հստակորեն արտահայտել են իրենց կեցվածքը եւ տվել գնահատական` այս նախաձեռնության մասին:

Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, մտա` տեսա վարչապետն ու Սուրենը նստած կոֆե են խմում. Գարեգին Միսկարյան

«ՈՐՈՇ ԱՆՁԵՐ ՈՒՂՂԱԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ»

– Այո, հայ եկեղեցում կան խնդիրներ, կան չլուծված հարցեր եւ հայ եկեղեցու բարեկարգումը բոլոր ժամանակներում եղել է օրակարգային: Մեր եկեղեցին ապրող, շնչող եւ գործող մի հաստատություն է եւ հարափոփոխ իրավիճակում անընդհատ պետք է բնականորեն բարեփոխման ընթացքի մեջ լինի: Բայց հավաքվեն մի խումբ անձինք, որոնք նույնիսկ եկեղեցուց ոչ այնքան գաղափար ունեցող մարդիկ են, որքան էլ մեջները մի քանի նախկին հոգեւորականներ կան եւ այդ որդեգրված մեթոդաբանությամբ հոգեւորականներին կամ Ամենայն հայոց կաթողիկոսին արատավորելով` հասնեն ինչ-ինչ հարցերի լուծման, անընդունելի է: Եկեղեցին ունի իր կանոնական ընթացքը, հարցերը կարող են նաեւ ուրիշ ձեւով քննարկվել: Բացարձակապես ճիշտ չեմ տեսնում եւ նաեւ հարցի անհատականացումը ճիշտ չեմ համարում` ոչ միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի վերաբերյալ, այլեւ որեւէ մեկի: Այսօր շատ հաճախ տեսնում եմ, որ որոշ անձեր ուղղակի նպատակային   պիտակավորվում են հոգեւորականների: Եվ նրանք հանդես են գալիս եկեղեցու բարեկարգման իբրեւ ջատագովներ, որը երբեք ճիշտ ճանապարհը չէ: Մենք` որպես հոգեւորականներ, որքան էլ որոշակի խնդիրներ լինեն, որոնք անհրաժեշտ են, որ լուծում ստանան, այնուհանդերձ, մերժում ենք եւ դատապարտում անձին վարկաբեկող, մրոտող ելույթները, դրսեւորումները, քայլերը:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ»

– Վստահ եմ, որ հետեւել եք այն հարձակումներին, որ եղան Մայր Աթոռի դիվանատան դեմ, անձամբ կաթողիկոսի դեմ: Չե՞ք կարծում, որ այստեղ իշխանությունն իսկապես անելիք ուներ:

– Պետք է տարանջատենք երկու հիմնական հարցեր. եկեղեցու ներքին գործերին չմիջամտելը գտնում եմ, որ ճիշտ է իշխանությունների կողմից: Որպես հոգեւորական, չեմ էլ սպասում եւ կարծում եմ` իմ հոգեւոր եղբայրներից եւ ոչ մեկը չի սպասում իշխանության միջամտությունը եկեղեցու խնդիրներին: Բայց երբ որոշ քայլեր եւ դրսեւորումներ պարունակում են օրինախախտումներ, այլեւս կարելի չէ դա համարել եկեղեցու ներքին խնդիրը: Եթե կան օրինախախտումներ, եթե կան անգամ որոշակի քրեական տարրեր, ուրեմն` այդ մեթոդաբանության մեջ պետք է տրվի համարժեք պատասխան: Նորից եմ կրկնում` առանց որեւէ ձեւով միջամտելու եկեղեցու ներքին խնդիրներին: Բերեմ մեկ օրինակ` շատ հստակ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը այցելել էր Գնդեվանք, եւ ճանապարհին սահմանափակվել էր նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը: Սա օրինախախտո՞ւմ է, թե` ոչ: Եթե օրինախախտում է, ուրեմն` պետք է ստանա համապատասխան արձագանք, եւ այդ պարագայում պետությունից եւ իշխանություններից ոչ ոք չի սպասում, որ խառնվեն եկեղեցու ներքին խնդիրներին, այլ սպասում են համարժեք արձագանքի` տեղի ունեցած օրինախախտության համար: Նույնը դիվանատան ներխուժման մասին կարող եմ ասել. կա մի տարածք, որը մատչելի տարածք չէ, այնտեղ անցնում են հատուկ թույլտվությամբ, եւ եթե այդ հատուկ թույլտվությունը չի լինում, նշանակում է` դու խախտում ես այդ հաստատության անդորրը: Լինի Ամենայն հայոց կաթողիկոսի, դիվանատան աշխատողների, թե որեւէ այլ հաստատության աշխատակիցների դեմ ուղղված, այս ամենը պետք է ստանան համապատասխան արձագանք: Այս իմաստով ինչ-որ մի տեղ ուրախալի էր, որ իշխանությունը որոշ ժամանակ անց ի վերջո արձագանքեց ինձ համար հստակորեն այդ օրինախախտմանը: Միշտ ասվել է` իմ  ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը, հետեւաբար այդ մարդկանց ազատությունն էլ ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Ամենայն հայոց կաթողիկոսի կամ որեւէ մեկ անձի ազատությունը: Այնպես որ, ես եւ իմ բոլոր հոգեւոր եղբայրները որեւէ ձեւով չենք սպասում պետության կամ իշխանությունների միջամտությանը եկեղեցու ներքին խնդիրներին, այլ սպասում ենք, որ Հայաստանում օրենքը գործի նաեւ այս դեպքում:

«ՄԵՆՔ ԼՈՂՈՒՄ ԵՆՔ ԳԵՏԻ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ»

– Դուք թեմի առաջնորդ եք մի երկրում, որտեղ շատ են իսլամիստները, կան կրոնական տարբերություններ եւ բազմաթիվ այլ խնդիրներ: Երբեւէ եկեղեցու դեմ ուղղված նման գործողությունների այնտեղ ականատես եղե՞լ եք:

Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը»

– Գերմանիան աշխարհի ժողովրդավար երկրների առաջամարտիկներից մեկն է, եւ մենք այդ երկրում վայելում ենք գերմանական օրենքների պաշտպանությունը: Պետք է ասեմ, որ երբեք լուրջ խնդիրներ չեն եղել, եթե չնշենք մի քանի աննշան ինչ-որ դեպքեր: Այդ իմաստով մենք ազատ ենք մեր գործունեության մեջ եւ այդ ազատության մեջ էլ կարողանում ենք մեր գործունեությունը ծավալել: Բնականորեն թեմը, համայնքն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից հիմնականը Սփյուռքին հատուկ մարտահրավերներն են` ձուլման, ուծացման դեմ պայքարը, հայ ինքնությունը որոշակիորեն ոչ միայն պահպանելու, այլ նաեւ փոխանցելու խնդիրը եւ այլն: Բայց սրանք մեր ներքին կազմակերպչական խնդիրներն են, եւ որեւէ արտաքին միջամտության խնդիր երբեք չենք ունեցել: Եթե այս ամենը գիտակցելով` մեր ընտանիքները փորձեն իրենց ինքնությունը պահել եւ իրենց զավակներին փոխանցել, ուրեմն` որեւէ դժվարության չենք հանդիպի: Պարզապես, այսօրվա համաշխարհայնացումը եւ նաեւ աշխարհիկացումը բնականորեն ազդում է նաեւ հայ համայնքի անդամների մտածողության վրա, որի հետեւանքով ինքնության պահպանումը թուլանում է, հետեւաբար եկեղեցու դիրքերն էլ են թուլանում: Առհասարակ, ոչ միայն հայ, այլեւ որեւէ երկրում ազգային փոքրամասնությունների պարագայում այդ ամենը նպաստում է, որպեսզի մեր ձուլման ընթացքը ավելի արագացվի: Ինչեւէ, չեմ ուզում բացասական գույներով ներկայացնել, որովհետեւ, անշուշտ, գերմանահայ համայնքը նաեւ գործող համայնք է` իր կառույցներով, իր առաջնորդարանով եւ իր հայ-գերմանական մշակութային նախաձեռնություններով: Մենք, ինչպես ընդունված է ասել, լողում ենք գետի հոսանքին հակառակ եւ փորձում կարելին անել մեր ժողովրդի հայեցի, քրիստոնեական դաստիարակության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА