o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.08.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Շեյթան  Էրմենիստան գյաբուրլար` ինչպես եւ սպասվում էր մազութային սուլթանատում մեր հայրենակից ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԻ` Արցախ կատարած այցի առնչությամբ հիսթերիան հասցրել են ծայրահեղության` դիմելով Ինտերպոլ եւ միջազգային հետախուզում հայտարարելով նրա նկատմամբ, այն էլ` Քրեական օրենսգրքի հոդվածների մի մեծ շարանով: Թե ինչպես է նոր-նոր ՀՀ անձնագիր ստացած մեր հայրենակիցը վերաբերվում Բաքվի այդ ծամածռություններին` կարծում ենք, ինքնին հասկանալի է, իսկ Արցախում այդպիսի հիսթերիաներին սովոր են, ուստի Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը իրավամբ մատնանշեց.  «Այսպիսի հետախուզում հայտարարելը նշանակում է, որ Ադրբեջանն ինքն իր իմիջին է  հարվածում, չնայած նման մոտեցումները խորթ են ահաբեկչական երկրի համար: Գիտե՞ք` նրանք նաեւ սեւ ցուցակի մեջ են գցել Մոնսերատ Կաբալիեին, ամերիկացի ու շվեյցարացի հանրահայտ տիեզերագնացների, քաղաքական, մշակութային գործիչների: Այս քայլերը հաստատում են այն, որ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է: Թող միջազգային հանրության համար եւս մեկ անգամ պարզ լինի, թե ում հետ գործ ունի: Երբ որ Ադրբեջանը բարձր մակարդակով ընդունում է ահաբեկիչների, այնտեղ նրանք ապաքինվում են եւ այլն, այդ տվյալները փոխանցում ենք միջազգային հանրությանը, մենք  չենք տեսնում  համապատասխան ռեակցիա»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, Բիլզերյանի նկատմամբ զարմանալի եւ համերաշխ բացասական վերաբերմունք է նկատվում միաժամանակ ե՛ւ ադրբեջանցիների, ե՛ւ մեր թավշակրոնների մոտ: Սակայն, քանի որ խոսքը հետախուզումների մասին է, չենք կարող չհիշատակել ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող թուրք ՔԵՎԻՆ ՕՔՍՈՒԶԻ պատմությունը: ԱՄՆ-ի կողմից նա հետախուզվում էր այն բանի համար, որ Ադրբեջանից ստացած ֆինանսական միջոցներով կաշառում էր ամերիկյան կոնգրեսականներին, ինչը դուր չի եկել Վաշինգտոնին, քանզի լոբբինգը ամերիկյան օրենքներով շատ հստակ կարգավորված է եւ չի ենթադրում ստվերային գումարների առկայություն: Բայց ամենահետաքրքիրը` սույն թուրքին հայտնաբերել է մեր ոստիկանությունը Հայաստանում: Ստացվում է զարմանալի բան` որ ադրբեջանական լոբբինգ իրականացնող թուրքը թաքնվելու համար ավելի հարմար տեղ չէր գտել, քան մեր երկիրը: Դե ինչ ասես, սա շատ ճիշտ է բնութագրում թավշակրոն իշխանությունների որակները:

Վերջապես պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ բարձրացրել է Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձությունների հարցը ԱՄՆ դեսպանի եւ ռազմական կցորդի մոտ: Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ: Այս դեպքում է ասվում` լավ է ուշ, քան երբեք: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես նիկոլական քարոզիչները ու տարաատեսակ ստյոպիկսաֆարյանները ամենահիսթերիկ ձեւով քիչ էր մնում դավաճան հանեին բոլոր նրանց, ովքեր ահազանգում էին Նախիջեւանում թշնամու վտանգավոր տեղաշարժերի եւ դրանից բխող նոր վտանգների մասին:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА