o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՄ ՁԵՌՔԻ ԽԱՂԱԼԻՔՆ Է «ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏ» ՓԱՇԻՆՅԱՆԸ

31.08.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ո՞ՒՄ ՁԵՌՔԻ ԽԱՂԱԼԻՔՆ Է «ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏ»  ՓԱՇԻՆՅԱՆԸ

Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից կուսակցությունների եւ դաշինքների քանակը 13-ն է: Այսինքն` անցումային թիվ: Ինչ վերաբերում է անհատական կազմին, ապա ՔՊ ցուցակում կան, մեղմ ասած, զարմանալի կերպարանքներ: Օրինակ, ակտիվիստ Արամ Մանուկյանը, որը ժամանակին հրապարակավ հայտնել էր իր ուրախությունը` Նադեժդա Սարգսյանի մահվան կապակցությամբ, շեշտելով, որ գոնե մեկ Սարգսյան եւս պակասեց: 

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ` ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ  ՄԱՄԼԻՉԻ ՏԱԿ

Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հնչեցրած այն խոսքը, որ դատավորներին խորհուրդ տվեց «խելքները գլուխները հավաքել» : Իսկ մինչ այդ, նա քանիցս անդրադարձել էր դատական համակարգին` ակնարկելով, թե դատավորները «նախկինների» զանգերով են որոշումներ կայացնում:
Եվ ահա «ժողվարչապետի» սպառնալից խոսքից երկու շաբաթ էլ չանցած ինքնաձիգներով զինված դիմակավորված անձինք ներխուժում են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն: Այդ զազրելի իրադարձությունից հետո նույն Նիկոլ Փաշինյանից այդպես էլ չի հնչել դատապարտման խոսք: Եթե այդպիսի խոսք լսող եղել է, թող իմաց տան: Հիմա արդյո՞ք հրապարակում հնչածին հաջորդած  այս ծայրահեղ վտանգավոր միջադեպը պատահականություն է: Այդպիսի պատահականություններին հավատացող կա՞: «Անցումային արդարադատություն» հռչակելուց հետո պատահակա±ն է դա տեղի ունեցել: Իսկ միգուցե հենց դա՞ է «անցումային արդարադատության» դրսեւորում: Հիշեցնենք, որ մայիսին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել հրաժարվող պատգամավորները տեռորի էին ենթարկվում համացանցում, իսկ այնուհետ նրանց տներ այցելության էին գնում տարատեսակ այլանդակություններ անող խմբեր` գոռում-գոչյուններով, հայհոյանքներով, թաղման պաստառներով, այլանդակ բովանդակությամբ թռուցիկներով:  Հիմա շա՞տ կսխալվենք արդյոք, եթե կարծենք, որ մայիսին առանց զենքի ժամանող «թավշյա» խմբերին փոխարինելու են եկել զինյալ խմբեր: Արդյո՞ք որեւէ դատավոր երաշխավորված է, որ իրեն մեկ այլ զինյալ խումբ չի այցելի: Համ էլ, եթե ազատության մեջ է հայտնվել զենքով հարցեր լուծող «Սասնա ծռերի» զինյալ խումբը, որը մի բան էլ կուսակցություն է ստեղծում, էլ զարմանալու կարիք կա՞, որ ցանկացած տեղ կարող են հայտնվել զինված եւ դիմակավորված անձինք: Ի դեպ, հետաքրքրական է, որ թեեւ Մկրտումյանի տան վրա հարձակված բոլոր ոճրագործները հայտնի են իրավապահներին, սակայն հանրությանը տեղյակ են պահել նրանցից միայն մեկի անուն-ազգանունը: Ազգանունը սլավոնական է: Իսկ մյուս երկուսի տվյալները «նախաքննության գաղտնիք» են: Ոչինչ չի՞ հուշում: Իսկ հիշո՞ւմ եք ռուսական հարթակներից մեկում դեռեւս ամռան կեսին արված այն հրապարակումը, իբր թե Սերժ Սարգսյանի շրջապատը բանակցում է ուկրաինական ֆուտբոլային ֆանատների հետ, որպեսզի իբր թե նրանք սեպտեմբերին ժամանեն Երեւան ու հաշվեհարդարի ենթարկեն թավշակրոն ամբողջ իշխանությանը: Եվ, ի դեպ, Մկրտումյանի վրա հարձակված եւ այժմ ձերբակալված անձի ազգանունն ուկրաինական է...

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐ` «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ» ՔՈՂԻ ՏԱԿ

Ռոբերտ Քոչարյանը ռուսական HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մատնանշել էր, որ իր նկատմամբ իրականացվածը մաքուր 100 տոկոսանոց վենդետա է, որը գործում են նրանք, ովքեր 2008-ին քրեական պատասխանատվության էին ենթարկվել զանգվածային անկարգությունների համար, իսկ այժմ գրավել են իշխանությունը: ՀՀ երկրորդ նախագահը մատնանշեց, որ այդ ամբողջում քրեական գործ` որպես այդպիսին, չկա, սակայն, ցավոք, մանրամասները հնչեցնել չի կարող հենց այդ, այսպես կոչված, «նախաքննության գաղտնիքի» պատճառով: Ի դեպ, այդ «նախաքննության գաղտնիքի» պահը մշտական մանիպուլյացիաների առարկա է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի շուրթերում, ով իրավամբ Ֆեյսբուքի հայկական հատվածում ստացել է Սորոսիչ մականունը: Ու շատ հաճախ նրա հնչեցրածները ոչ թե իրավապահ մարմնի ղեկավարի խոսք են, այլ` շանտաժային բնույթի քաղաքական ակնարկներ: Եվ ահա, արդեն «ահավոր հանցագործությունների» հրապարակային մեղադրանքներ են շրջանառվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան հիշատակումով, եւ ՀՀԿ մամալո խոսնակ Էդուարդ Շարմազանովը իրավամբ մատնանշում է, որ քաղաքական պատվերով կարող են երրորդ նախագահի անվան հետ կապել թեկուզ Քենեդու սպանությունը, թեկուզ Լենինի դեմ մահափորձը: Դե պարզ է, որ այն, ինչ հնչեցվում է շոումենական հիմնարկների վերածված ներկայիս «իրավապահ» մարմինների ղեկավարների կողմից եւ դրանց պաշտոնական հաղորդագրություններում, որպես արժանահավատ մարդ կարող է ընկալել միայն նա, ով լրիվ հետ է սովորել ինքնուրույն մտածելուց եւ միգուցե հաճույք է ստանում մշտապես հեղափոխական էյֆորիայի «դոզայի տակ» լինելուց: Բայց այդ ամենն ունի եւ աշխարհաքաղաքական որոշակի բաղադրիչ: Այսպես, տեսեք` ինչ է ասում քյառթու ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը: Ընթերցողից ներողություն հայցելով` կմեջբերենք բավականին երկար հատված:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲՈԼՇԵՎԻԶՄ-ՀՀՇԻԶՄ

Ժամանակին ՀՀՇ-ում այսպիսի կատակ կար` եղիր երջանիկ, բայց ոչ Աբգարյան: Այժմ այդ կատակի իսկության մեջ կհամոզվի եւ ընթերցողը. «Դե իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները կարող են իրենց «լավագույն» ժամանակներն ապրել միայն ղարաբաղյան կլանի հանցագործ պարագլուխների եւ սրանց ՀՀԿ-ՀՅԴ-ական կռճոնակեր լաքեյների ժամանակներում: Սրանք հանուն իրենց իշխանության պատրաստ են Ռուսաստանին տալ երկրի ունեցվածքից այն ամենը, ինչը վերջինս կուզի եւ դեռ մի բան էլ ավելի: Ի՞նչ է նշանակում ասել, թե «Ռուսաստանի հետ չի կարելի նման ձեւով խոսել»: Եթե Քոչարյանի համար Պուտինը «պապա» է, ապա դա հասկանալի է` ռուսական «պաուկ» գործակալի հանգամանքով: Իսկ եթե Քոչարյանը Պուտինի հետ հարաբերվել է ամեն ինչի պատրաստ պոռնիկի պես, ապա դա էլ անհասկանալի չի մնում, քանզի հայտնի է, որ, հակառակ դեպքում, կոմպրոմատների կույտերն իրեն են սպասում: Ահա թե ինչ է ուզում Նիկոլին հասկացնել տխմար Քոչարյանը, որը բոլորին իր արշինով է չափում: Վերջապես ինչի՞ մասին է խոսքը, ինչքան հայտնի է` նոր իշխանությունն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ նորմալ եւ արժանապատիվ հարաբերություններ սկսելու համար: Երբեմն, նույնիսկ ափսոսալիորեն «մի քիչ» էլ ավելի: Էդ ինչո՞վ է փորձում վախեցնել մի մարդու, որին ժողովուրդն իր ուսերի վրա է բերել եւ դրել երկրի ղեկավարի աթոռին: Այո, Ռուսաստանը միշտ էլ ձգտել է եւ այսօր էլ ձգտում է «իր» մարդն ունենալ Հայաստանի ղեկին: Եվ ամեն ինչ փորձելու է անել այդ ղեկին նորից տիրանալու համար: Եվ կասկածից դուրս է, որ պուտինյան Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը տարաբնույթ խառնակչություններով կշարունակեն փորձել աջակցել հայաստանյան հակահեղափոխությանը` ինչքան էլ ոմանք աշխատեն դուր գալ ռուսներին եւ Պուտինին: Պետք է վերջապես, որ մեր ժողովրդի այսօրվա ղեկավարները հասկանան, որ իրենք այն մարդկային տեսակը չեն կարող լինել, որ ռուսական նացիստական քիմքին կարող է հաճելի լինել, ինչպես, ասենք, եղել են դավաճան, թալանչի եւ արյունարբու Ռոբիկն ու Սերժիկը»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Սա լիովին բնութագրում է թափ հավաքող ռեպրեսիաների աշխարհաքաղաքական հասցեն: Իսկ ինչ վերաբերում է մեթոդաբանությանը` ապա ամենուրեք լսում ենք «մաֆիա» եւ «սաբոտաժ» բառերը: Դե պարզ է, որ որեւէ ոլորտում որեւէ բան նորմալ անել թավշակրոնները չեն կարող, եւ նրանց այլ բան չի մնում, քան ամենուրեք փնտրել հակահեղափոխական դավադրություններ, սաբոտաժներ, անհասկանալի «մաֆիաներ» ու լավ ապրելուն սպասող զոմբիացած զանգվածներին հրամցնել «ժողովրդի թշնամիների» արյունը: Այդպիսին էին բոլոր տեսակի հեղափոխականները` առանց բացառության, Առաջին հանրապետության տապալումից հետո նույնը կատարվում էր 1920-21 թվականներին, նույնը կատարվում էր Ռուսաստանում 1918-ից ի վեր բավականին երկար տարիներ, նույնը կատարվել է բոլոր տեսակի հեղափոխությունների արդյունքում: Պարզապես մեր բախտը բերել է, որ Հայաստանում բռնապետության ռեսուրսը բավականին փոքր է, եւ, եթե չվերանանք որպես պետություն, ապա այդքան էլ դժվար չի լինի թոթափել վատ երազ հիշեցնող այս ռեժիմը: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հնչեցրեց հետեւյալը. «Ես հուսով եմ, որ վարչապետ Փաշինյանն իր ներսում եղած մտավախությունների պատճառով չի ուզում ձեւափոխել Սահմանադրությունը եւ այն հարմարեցնել իր մտավախությունների հնարավոր փարատմանը: Իսկ ինչ վերաբերում է նրա մտավախություններին, ես չեմ կարող դրանք ո՛չ հաստատել եւ ո՛չ էլ փարատել, որովհետեւ դա մի քննարկում է, որը սկսվում է «եթե»-ով»: Անշուշտ, պետք չէ «ժողվարչապետի» ներքին վախերը հաստատել կամ փարատել, բայց միաժամանակ էլ պետք չէ հույս ունենալ, որ նրա գործողությունները պայմանավորված չեն այդ վախերով: Հա, ի դեպ, նրա վախերից մեկը` այսօր հերթական անգամ հարցազրույցով հանդես է գալու Ռոբերտ Քոչարյանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ՄԻԱՅՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՓՈՐՁԱՆՔՆ ԷՐ ՄԵԶ ՊԱԿԱՍ

​​​​​​​

Աչքներս լույս` ԱՄՆ-ում հայտնվել է նախաձեռնություն, որը սկսել է էլեկտրոնային ստորագրահավաք` Նիկոլ Փաշինյանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու: Այդ նպատակով բացվել է հատուկ կայք, ուր առաջարկվում է, որ մարդիկ մուտք գործեն եւ մանրամասն լրացնեն սեփական տվյալները միայն այդ նախաձեռնությանը: Իսկ ինչո՞ւ ենք մենք դա փորձանք անվանում` որովհետեւ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Խաղաղության Նոբելյան մրցանակը հիմնականում բաժին է հասնում այն գործիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել սեփական երկիրը քանդելու գործում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի պարագայում ի հայտ է եկել այդպիսի նախաձեռնություն, ապա կարելի է ենթադրել, որ որոշ շրջանակներ թավշակրոն ռեժիմի առաջնորդին գնահատում են որպես Հայաստանը լավ քանդող:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА