ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի կառավարությունը նախանձելի վիճակում չէ. Տնտեսագետի գնահատականը

31.08.2018 13:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանի կառավարությունը նախանձելի վիճակում չէ. Տնտեսագետի գնահատականը

Կառավարության 100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձեւավորումն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ 

«100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության մշակույթի ձեւավորումն է, որի հիմնական շեշտադրումներն են, որ մեր տնտեսությունը կոռուպցիայից զերծ պետք է լինի, որը մոնոպոլիաներ չպիտի լինեն, որը ներքին մրցակցության պայմաններն է բարելավվում, ազատ տնտեսական գործունեությունը, ժողովրդավարությունն է խթանվում»,–հավելեց նա։

Լարված վիճակ Սյունիքի միջպետական ճանապարհին. պահանջում են Փաշինյանին եւ Վանեցյանին. տեսանյութ

Տնտեսագետի խոսքով՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում եւ այլ խոշոր խնդիրների լուծում ակնկալել այս կառավարությունից լուրջ չէ, մասնագիտական առումով պետք է գնահատել այս կառավարությունն պատրա՞ստ է այդ խնդիրների լուծմանը, թե՞ չէ։ 

Նրա կարծիքով՝ թվային տվյալները չէ, որ պետք է ոգեւորեն, քանի որ կան դեռեւս լրջագույն  խնդիրներ, օրինակ՝ գործազրկությունը։ Տնտեսագետը կարեւորեց հարկային քաղաքականությունը, անհրաժեշտ համարեց մինչ այս կառավարությունն արհեստական տնտեսական առավելություն ստացած բիզնեսի կողքին փոքր բիզնեսին աջակցելու անհրաժեշտության մասին։

Նա նշեց՝ միայն կոռուպցիան որ վերանա, բավարար կլինի, եթե այդ գործում հաջողենք, նոր տնտեսական հարաբերություններ ի հայտ կգան, մեր կյանքում էական փոփոխություններ կլինեն, իսկ տնտեսական մեծ էֆեկտ կունենա։

Վահագն Խաչատրյանը շեշտեց՝ պետք է մտածել ներմուծման եւ արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ. «Պետք է նայել ոչ միայն Ռուսաստան, այլ նաեւ Թուրքիա, Իրան, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն։ Մեզ շրջապատող երկրներում տեղի է ունեցել արժույթի արժեզրկում, ՀՀ–ում տեղի չի ունեցել, այսինքն նշանակում է մեխանիկորեն մենք կորցրել ենք արտահանման մրցունակությունը»։ 

Նա հավելեց՝ մեր արտահանման տեմպերը վերջին 6 ամսվա ընթացքում նվազել են, որն, ըստ ներմուծման կառուցվածքի, կարող է մտահոգվելու տեղիք տալ։

Խոսելով համաշխարհային տնտեսական միտումների մասին նա նշեց, որ գործող կառավարությունը նախանձելի վիճակում չէ՝ հաշվի առնելով ԱՄՆ կողմից սահմանվող մաքսատուրքերն ու պատժամիջոցները։  

Խաչատրյանը բացասական համարեց ցորենի ներկրման այլընտրանքի բացակայույթունը, որի շուրջ պետք է կառավարությունն աշխատի. «Այլընտրանքի բացակայությունն ինքնին վատ է եւ այստեղ կառավարությունն անելիք ունի, պետք է այլընտրանքն ապահովի»։

Նա խնդիր համարեց այն հանգամանքը, որ դեռեւս անհասկանալի է կառավարության համար տնտեսական առաջնահերթությունը հանքարդյունաբերություն է, զբոսաշրջությունը,  թե արդյունաբերությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА