ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

29.08.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԿՆՈՋԸ (ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

– Ա՛յ կնիկ, բալը իրոք թանկ ա…

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

«ԶԵՄԼՅԱ» ԿՏԱ (ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՖԱԶԻ ԵՂԲԱՅՐԸ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ԲՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՎԱԳԱՆՈՒ ՑՈՒՑԱԿՈՒՄ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Ֆազի եղբոր ընդգրկումը ԲՀԿ ավագանու ցուցակում, ի վերջո, Նաիրա Զոհրաբյանի նախընտրական էներգիայի նոլն ու ֆազը մեկ կանի:

 

ՋՈՒՐ ԾԵԾՈՑԻ (ՍԵՎԱՆԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՈՒՐ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Ջրօգտագործողների միության` Նիկոլը   ճանապարհները փակելու փոխարեն, պետք է ջրամբարները փակեր, որ Սեւանից ջուր չխնդրեին:

 

ԲԱՆ Ա ՓՈԽԵԼ

Եթե առաջ Բաղրամյան 26-ը հանձնարարականը ուղիղ էր տալիս, հիմա այն անում են հրապարակում եւ հրապարակային ձեւով:

 

ԱՆԻԿԱ ԻՄ ՀՐԵՇՏԱԿԸ ՉԷՐ

Ըստ Ֆուտբոլի ֆեդերացիայի` Նեմեց Ռուբոն նեղացել է Մերկելից, որ իր զեմլյակը առանց իրեն հանդիպելու հեռացավ Հայաստանից:

 

ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՎՐԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՑՈՐԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ` ՄԱՄՈՒԼՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Վրաստանը այդպես էլ Հայաստանի թավշյա իրավիճակին չի ադապտացվում ու շարունակում է խորացնել իր «բարի վրացիական» հարաբերությունները:

 

ՊԱԼԱՉԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԻՐԵՆ ՍՆԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ты меня породил, я тебя и убью…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА