o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Սարյանի այրված համարվող կտավը

29.08.2018 17:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Սարյանի այրված համարվող կտավը


Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսում, որը նվիրված է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին, առաջին անգամ կցուցադրվի վարպետի փարիզյան շրջանի (1926-1928) «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927թ.) նկարը։

Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են 27 ոչխար

Իրականում Մ. Սարյանի՝ փարիզյան  շրջանի 37 նկար Փարզից տունդարձի ճանապարահին այրվել են նավի վրա հրդեհի ժամանակ, իսկ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս»  նկարը, ի թիվս այլ 5 նկարի, Սարյանը ի պահ է տվել Ֆրանսիայում իր բարեկամ Աննա Բուդաղյանին այն պայմանով, որ վաճառի և այդ գումարով իրեն ուղարկի ներկեր, կտավներ, վրձիններ, քանի որ Խորհրդային միությունում այդ ամենը դժվար էր գտնվում, լավ որակի չէր։ Սակայն տարբեր կատալոգներում նշվել է, որ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը նույնպես այրվել է։ Սարյանի փարիզյան նկարների գերակշռող մասը լուսանկարված էր Փարիզում, գոյություն ունեն սև ու սպիտակ լուսանկարներով։ Այս նկարը  սև ու սպիտակ տարբերակով ևս հայտնի էր։ Զարմանալի պատմություն ունեցող կտավի մասին հիշատակում կա Ռուբեն Դրամփյանի 1960 թվականի կատալոգում, որտեղ Սարյանի խոսքերի հիման վրա Դրամփյանը գրել է՝  այդ նկարը գտնվում է Փարիզում Տիգրան-խան Քելեկյանի հավաքածուում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА