o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.08.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ուզում էինք ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ` այդ բանաձեւին զարմանալի ճշգրտությամբ համապատասխանում է այն, ինչը տեղի է ունեցել Շիրակի մարզի Արեւշատ համայնքի ղեկավար ՍԱՅԱԴ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել էր Նիկոլ Փաշինյանի լուսանկարով. «Վարչապետ դառնալուց մի քանի օր հետո նկարը փակցրեցի կաբինետում, էն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղարն էր զանգել քիչ առաջ, ասաց` չի կարելի, հանեք, ասացի` դե, հանենք: Նկար էր, զարկել էինք, ի՞նչ է, ի՞նչ էր պատահել: Շատ լավ քայլեր էրավ, մենք էլ սիրեցինք, նկար էր, փակցրել էինք»: Եվ ավելի լավ ելք չգտավ, քան լուսանկարը տանել տանը կախել, եւ հիմա համացանցում պտտվում է այն կադրը, որ տան պատից կախած է Փաշինյանի լուսանկարը: Ստույգ չգիտենք` դա կոնկրետ պարոն Սայադի տանն է, թե` ոչ, սակայն սուր լեզու ունեցող շիրակցիները սկսել են թողնել մեկնաբանություններ, թե բա ո՞ւր են նկարի կողքի մոմակալները եւ նկարի տակի խնկամանը:

ԶԱՐՄԱՆՔ

Ասում եք` վենդետա չկա՞: Զարմանալիորեն պարզվում է, որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ վենդետա էր ծրագրում դեռ տասը տարի առաջ, մասնավորապես` կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Ահա թե ինչ է նա գրել 2008թ. ապրիլի 9-ին. «Եւ ինչպես ՀՀ քաղաքացիները հայտնվել են մի քանի կոռուպցիոներ-մարդասպանների պատանդի կարգավիճակում, նույն կերպ եւ Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր արդարամիտ ծառաներ հայտնվել են մի քանի բօզարածկուսակրոնների» պատանդի վիճակում: Եւ իրականում, վերջին հայտնի իրադարձություններից հետո Գարեգին Բ կաթողիկոսը պաշտպանում է իր սեփական իշխանությունը, որովհետեւ հասկանում է, որ այնքան է սերտաճել ավազակապետության հետ, որ նրա հեռացումից հետո չի կարող պաշտոնավարել որպես Ամենայն հայոց կաթողիկոս»: Դե ինչ, ցանկացած ոք, ուշադիր կարդալով Նիկոլի` նախորդ տարիներին գրածն ու ասածը, կարող է բավականին ճշգրտորեն կանխատեսել նրա քայլերը:

Իսկ ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ էլ երեւի թե որոշել է ժողվարչապետին հասցնել մի վիճակի, երբ վերջինիս վախ բռնող է պետք: Նա առանց այլեւայլության հայտարարեց, որ ԱԺ-ն չի ընտրվում ժողովրդի տրամադրություններով կամ հրապարակում նովգորոդյան վեչեի բացականչություններով. ԱԺ-ն ընտրվում է օրենքով, եւ եթե ընտրությունն օրինական է եղել, եթե որեւէ խնդիր չի եղել, ապա այն պետք է գործի միջեւ 2022 թվականը: Ու շեշտեց. «Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա առնվազն ամեն 6 ամիսը մեկ պետք է ընտրություններ անենք, որովհետեւ իրողություն է փոխվել երկրում: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է փոխվել 2 ամիս հետո: Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ արտաքին ցանկացած մի փոքր շեղում կարող է Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա շատ լուրջ ազդեցություն ունենա»: Բայց սա դեռ ոչինչ, երբ նրան հարցրին չի բացառում այն տարբերակը, որ եթե մայիսի 8-ին Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ում լինի «դավադրություն», եւ ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ, այլ ոչ թե գնա արտահերթ ընտրությունների սցենարով, Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա մասին վաղ է խոսելը»: Պարոն Շարմազանով, ախր, դա շատ դաժան է` անգամ Փաշինյանի նկատմամբ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА