o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԽԺՌԵԼՈՒ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

29.08.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԽԺՌԵԼՈՒ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր իրեն պահում Երվանդ Օտյանի հերոսը` Փանջունին, երբ տակավին երեխա էր: Ամեն ինչ ջարդում էր եւ ասում, որ սարքում է:

«...Հայրը, տեսնելով իր զավկին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կճրտելով կը պոռար.

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

- Փորձա՜նք պիտի ըլլաս, փորձա՜նք...

Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ: Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ»:

 

ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ԵՎ ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՀԻԲՐԻԴ

Այն, որ քաջնազարյան բախտով բնակչության ընդամենը մի քանի տոկոսի տրամադրություններն  արտահայտող Նիկոլ Փաշինյանը ամբոխի ձեռամբ հռչակվեց վարչապետ եւ տիրացավ գրեթե անսահմանափակ իշխանության, ամենեւին էլ չհանգեցրեց երկրում որեւէ բան դեպի լավը փոխելուն: Անշուշտ, մենք չենք պնդի, որ լավ բան անել չի ուզում, եւ մտքինը միայն չարագործությունն է: Բայց... Օրինակ, մտադրվելով Սեւանի ջուրը խնայել, ահավոր վնաս հասցրեց գյուղատնտեսությանը, եւ հետո արդեն ուշացումով, երբ բերքը չորացել էր, խորհրդարան բերեց Սեւանի ջուր բաց թողնելու օրինագիծ: Ինչպես նկատեց ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, մեր սիրասուն թավշյա իշխանությունները հաջողացրին հարամել 132 հազար գյուղատնտեսական տնտեսությունների հացը: Այսինքն` առնվազն կես միլիոն մարդ բերք ու բարիքի փոխարեն աճեցրին ոչ մի բան, եւ միաժամանակ էլ չկատարվեց խոստումը` վարկերի տույժ-տուգանքների մասին, ու մարդիկ, վարկեր վերցնելով եւ բերք չստանալով, կրկնակի տուժեցին: Տուժեց եւ սպառողը` ոչ միայն սեզոնային գյուղմթերքի ահավոր թանկության պատճառով, այլեւ անգամ թանկ ու կրակ նորմալ պտուղ-բանջարեղեն գտնելու դժվարությունից: Լրիվ սյուռեալիզմ է` օգոստոսի վերջում ջերմոցային բանջարեղեն եւ պլաստմասայի նմանվող մթերք: Ու այդպես շատ ու շատ ոլորտներում: Դե, բանանի էժանացման մասին գրեթե ոչ ոք չի խոսում, քանզի այդ նույն բանանով խոսողին կարող են վատ բան անել, իսկ առջեւում մի նոր պատուհաս է` վրացիները, կարծես թե, մտադրվել են ցորենի ներմուծումը Հայաստան թույլատրել միայն նավահանգիստներով: Ու թե առաջին անհրաժեշտության ապրանքների հետ դեռ ի՞նչ է կատարվելու մինչեւ Նոր տարի... Ավելի լավ է չպատկերացնենք: Իսկ արտաքին հարաբերությունների ոլորտում ձախողումների մասին խոսելն արդեն ավելորդ է: Թե ինչպես չեղած տեղը պրոբլեմներ ստեղծվեցին Ռուսաստանի հետ, Եվրոպայից էլ ակնկալվող օգնության փոխարեն մատուցվեցին սելֆիներ Մերկելի հետ` դրա վերաբերյալ շատ չերկարացնենք: Կարճ ասած` մարդը, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, Ձախորդ Փանոս է: Բայց դիկտատորական հակումներով, ինչն արձանագրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Օգոստոսի 17-ի ելույթից տպավորությունն այն է, որ Փաշինյանը գնում է դիկտատուրայի ճանապարհով, բայց Արա Բաբլոյանի հետ հանդիպումը հույս է ներշնչում»:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որը թավշակրոններին այդքան ահուսարսափ է ներշնչում, ռուսական HTB հեռուստաալիքին տված հարցազրույցում իրավացիորեն նկատեց, որ Փաշինյանը պետական իշխանությունն իր ճյուղերով հանդերձ, փոխարինեց ծայրահեղ պոպուլիզմով` հրապարակում ընդունվող որոշումներով: Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նաեւ մատնանշել է, որ Ռոբերտ Քոչարյանը բոլոր առումով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու եւ ունի լուրջ անելիք եւ ասելիք Հայաստանի քաղաքական դաշտում: Ու նաեւ շեշտեց, որ շատ հնարավոր է համագործակցությունը Քոչարյանի հետ` ՀՀԿ գաղափարական հենքի շուրջ. «Ով այս օրակագով կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ համագործակցել` այդ թվում նաեւ Քոչարյանի»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼՈՍԱՔՍՈՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Բրիտանական թագավորական ընտանիքի հետ մտերմություն ունեցող նախագահ Արմեն Սարգսյանը ոչ այնքան ազնիվ ձեւով արտահայտվեց ներկայիս ներքաղաքական իրավիճակի մասին: Նա կողմերին կոչ արեց ամեն ինչ լուծել երկխոսությամբ ու բանակցություններով եւ անշեղորեն հարգել ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները: Բայց չէ՞ որ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ ԱԺ-ն սպառնալիք չեն ժողովրդավարական արժեքներին, այլ միակ սպառնալիքը հենց Նիկոլ Փաշինյանն է` իր դիկտատորական նկրտումներով եւ թրաշամանուկ շրջապատով: Առավել եւս, որ սահմանադրական կարգի դեմ հանցագործություններում մեղադրվող եւ ոստիկան սպանած գրոհայիններ են ազատ արձակում` դա քիչ է, պարզվում է, որ անհասկանալի ձեւով ազատության մեջ է հայտնվում 5 տարեկան երեխա բռնաբարելու համար դատված մեկը, ինչ է` որ նա ժրաջան ակտիվիստ է: Ճիշտ է, նիկոլական քարոզչամեքենան եւ տարբեր ստյոպիկսաֆարյանները փորձեցին նրան ներկայացնել որպես Քոչարյանի ուղարկած ագենտ, բայց բան չստացվեց: Համացանցում միանգամից հայտնվեցին լուսանկարներ, ուր երեւում է, թե ինչքան հաճախ է նա նկարվել թավշակրոն վերնախավի հետ: Վերադառնանք Ռոբերտ Քոչարյանին, եւ մի պահ ընդունենք, իբր նա իզութոզով գնել է ռուսական HTB-ն` այդ հեռուստաալիքը հավելելով բազում արդեն իսկ իր «գրպանը դրած» հայկական ԶԼՄ-ներին: Բայց արի ու տես, որ զուտ անգլոսաքսոնական, ամերիկյան ԶԼՄ-ն էլ է գնել եւ դրել իր գրպանը` «Վաշինգթոն թայմսը», ուր թավշակրոնների ռեժիմը քննադատվել է վենդետա իրականացնելու համար, եւ շեշտվել է, որ Փաշինյանը շատ էապես շեղվել է արեւմտյան ժողովրդավարական արժեքներից: Բայց այդ ԶԼՄ-ն անգլոսաքսոնական դաշտով թավշակրոնների ստացած ամենեւին միակ հարվածը չէ: Եկավ աշխարհահռչակ փլեյբոյ, գործարար եւ դերասան Դեն Բիլզերյանը, ու թավշակրոնների ամիսների ջանքերը` պացիֆիզմ եւ «համամարդկային» այլ հիմարություններ պատվաստելու ուղղությամբ, միանգամից գցեց զուգարանակոնքը: 12-17 տարեկան պատանիները այդ` մոլորակի ամենահաջողակ մարդկանցից մեկի օրինակով միանգամից սերտեցին, որ պատվաբեր է ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալը, պատվաբեր է զինկոմիսարիատում հաշվառվելը, պատվաբեր է զենք սիրելը, եւ լավագույն բարեգործությունը ոչ թե խեղճերին, այլ Հայոց բանակին օգնելն է: Դե, մարդը հանդիպեց ոչ թե թավշակրոն վերնախավի, այլ Քոչարյան կրտսերի եւ Արցախի ԱԱԾ հատուկ զորամիավորումների հրամկազմի հետ, այդ թվում` թրաշամանուկների մեծ ջանքերով պաշտոնազրկված Արշավիր Ղարամյանի: Խոշոր հարշվով, նրա ինչի՞ն էր պետք գոմիկ հարգող, ամենաբարձր մակարդակով գոմիկի հետ հանդիպող եւ սելֆի անող վարչախումբը... Եվ մի ուրիշ կարեւոր պահ` նույն Դեն Բիլզերյանը շատ ավելի հեշտ կարող է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի` երազած հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, քան մի քանի տասնյակ ամերիկյան կոնգրեսականի: Բայց դրա համար նա պետք է գնա վիզ ծռի ատելի «ղարաբաղյան կլանի» մոտ, որպեսզի վերջիններս միջնորդեն Բիլզերյանին... Ու այդ պատճառով է, որ սկսեցին ցեխ լցնել այդ մարդու վրա: Բայց դժվար թե դա օգնի քողարկելու թավշակրոնների պարտությունը այն  դաշտում, ուր նրանք հարթ ճանապարհ էին ակնկալում` անգլոսաքսոնական հարթությունում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА