o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՛չ հանդիպել են մշակույթի նախարարին, ո՛չ էլ ոլորտում փոփոխություն են տեսնում

28.08.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՛չ հանդիպել են մշակույթի նախարարին, ո՛չ էլ ոլորտում փոփոխություն են տեսնում

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը երեկ ամփոփեց իր օրոք նախարարության 100 օրվա աշխատանքները: Նա նաեւ ընդգծեց, որ հանդիպում է ունեցել բազմաթիվ մշակութային գործիչների հետ, դրա համար էլ իր մարզային այցելությունները սկսեց ավելի ուշ: «Իրավունքը» պարզեց նաեւ մշակութային գործիչների գնահատականները` մշակութային ոլորտում 100 օրվա հետ եւ ուշագրավ բացահայտում արեց: Պարզվում է` մի շարք կարկառուն մշակութային գործիչներ այդպես էլ չեն հանդիպել ՀՀ մշակույթի նախարարին եւ որեւէ հարց չեն քննարկել:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում

«ԱՆՁՆԱՊԵՍ ԱՌԻԹ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ՇՓՎԵԼՈՒ»

Գրող, հրապարակախոս, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ մեր հարցին ի պատասխան, այդպես էլ վերջին 100 օրվա ընթացքում որեւէ մշակութային ձեռքբերում չհիշեց. «Անձնապես առիթ չեմ ունեցել շփվելու իր հետ: Համակրելի աղջիկ է, փորձում է ինչ-որ լավ բան անել: Եթե մեր կարիքն ունի, օգնենք թող անի: Բայց դեռեւս բան չեմ կարող ասել: 100 օրը շատ քիչ է որեւէ ձեռքբերման մասին խոսելու համար: Պարզապես, նա լավ խոսում է, լավ ժպիտ ունի, առհասարակ` մշակութային բան կա իր կերպարի մեջ»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը:

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՇԱԿ ՈՒՆԵՆԱ»

ՀՀ ժողովրդական արտիստ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ էլ հիշեց, որ մի առիթով անգամ կատակել է` ասելով, որ Լիլիթ Մակունցը մինչեւ խորանա իր գործում` ինքն այլեւս չի լինի:

«100 օրում ի՞նչ պետք է հասցներ անել, նա դեռ պետք է խորանա իր գործի մեջ, պետք է ընկալի, թե ով իրենից ինչ է ներկայացնում: Ինձ համար գոնե մի շատ կարեւոր բան կա մշակույթի նախարարի հարցում. պետք է ճաշակ ունենա, որովհետեւ երբ նախարարը չունի ճաշակ, նա սկսում է գովաբանել եւ մեջտեղ բերել այնպիսի բաներ, որոնք արժեք չունեն: Մեր ամբողջ կառավարությունը ժամանակին ուշաթավում էր ռաբիս եւ էժանագին երգերի ու կատակների համար: Եվ մինչեւ ձեւավորի այդ իսկապես բարձր արվեստի գնահատումը` սայլը տեղից չի շարժվի»,- նշեց Ն. Ծատուրյանը:

Մեր հեղափոխական մշակույթի դեմքը

Ի դեպ, նա եւս առիթ չի ունեցել հանդիպելու ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցի հետ, թեպետ տեսնվել են. «Մի անգամ վարչապետի հետ հանդիպմանը եւ այդքանը, բայց չեմ գնացել նախարարություն որեւէ հանդիպման: Մի անգամ փողոցով անցնում էի եւ տեսա մի աղջիկ նայեց ինձ, ժպտաց ու անցավ, հետո նոր հասկացա, որ նախարարն է եղել: Բայց քանի որ տեսել եմ ու չեմ բարեւել, ինքն էլ անցել է: Կինս ասաց` գոնե բարեւեիր, ասեցի` թող ինքը բարեւի, ես ինքնասեր մարդ եմ, 100 տարվա ժողովրդական արտիստ եմ, ե՞ս պետք է բարեւեմ: Ինչքան ուզում ես նախարար եղիր, ուզում ես Գերմանիայի կանցլեր եղիր, ի՞նչ նշանակություն ունի: Ես` ես եմ, իրենից էլ տարիքով եմ, նա ջահել աղջիկ է, թող ինքը բարեւի: Ի դեպ, սա էլ կարծրատիպ է իրենց մոտ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА