o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.08.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Շատերը տագնապի կոչնակ էին հնչեցրել Հանրապետության հրապարակում առաջ քաշած` օրենքը ամբոխի կամքով փոխարինելու եւ արտաիրավական «անցումային արդարադատություն» իրականացնելու վտանգավոր գաղափարների շուրջ: Շատերը, բայց ոչ մեր ժպտերեսիկ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Վերջինս իրավիճակի վերաբերյալ հնչեցրեց զարմանալի «փափկամազիկ» գնահատական, այն էլ ոչ անձամբ, այլ գրասենյակի միջոցով. ««Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետեւում եւ իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի` Սահմանադրության եւ դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար»: Դե ինչ ասես, ոչինչ չնշանակող խոսքեր...

ԶԱՐՄԱՆՔ

Հանցավոր ռեժիմի» օրոք խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով ամեն մի նշանակում մեծ հանրային աղմուկի առիթ էր դառնում: Սակայն հիմա, զարմանալիորեն, այդ երեւույթները չեն պակասում: Այսպես, հանրային զայրույթ առաջացրած հրապարակային արտահայտություններով հայտնի Առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ արդեն աչքի է ընկել այդ սկզբունքով երկրորդ նշանակումով: Սկզբում Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն նշանակեց իր ընկերոջը` Նարեկ Վանեսյանին, իսկ հիմա էլ նախարարի ընկերոջ կինը դարձել է փոխնախարար: Պարզվում է, որ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը` Ստեփան Ավանեսյանը Արսեն Թորոսյանի ընկերներից է: Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում: Պարզվում է, որ Անահիտ Ավանեսյանը, 2017-ից մինչեւ փոխնախարար նշանակվելը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ եւ «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենը: Այնուհետեւ` մինչեւ 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն: 

Այսօր հաճախ է հնչում ատելության խոսք, եւ ժամանակի հեռավորությունից բավականին հետաքրքիր է, թե ինչ էր ասել ուղիղ երկու տարի առաջ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բռնության մասին` ՊՊԾ գնդի դրամատիկ իրադարձություններից հետո: Նա համոզմունք էր հայտնել, որ բռնությունը որեւէ մեկին չի ուժեղացնում. «Սա ասում եմ նաեւ նրա համար, որովհետեւ, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաեւ երիտասարդներին, որովհետեւ այդ ռոմանտիզմը գալիս է նաեւ անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, եւ մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաեւ փողոցային: Նորից եմ կրկնում` սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը` ելնելով իրենց սեփական շահերից»:  Դե, համեմատեք դա այսօրվա սանձարձակ բոլշեւիզմի հետ...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА