o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴՈՒԽՈՎ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ՉԵՍ ՔՈՂԱՐԿԻ

28.08.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԴՈՒԽՈՎ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ՉԵՍ ՔՈՂԱՐԿԻ

Բանան ու շաքարավազ էժանացնելու մասին գլուխգովանությունից հետո Հանրապետության հրապարակին «հոգեւոր սննդով» սնուցող Նիկոլ Փաշինյանը վերջապես որոշեց նաեւ այցելել շուկաները` սեզոնային գյուղմթերքի աննախադեպ թանկացման առնչությամբ: Բայց արդյո՞ք դա ուշացած չէ: Չէ՞ որ բերքն արդեն չորացել է, Սեւանից ջուր բաց թողնելով` այն հետ չես բերի, իսկ գյուղմթերքը սուբսիդավորելու համար փող չկա:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ՀԱՄԱՐՅԱ ՕՏՅԱՆԱԲԱՐ` «ՓՈՒԹՈՎ ՓՈՂ ՂՐԿԵՔ»

Թավշակրոն թրաշամանուկների կառավարությունը ամենեւին էլ ոչ առաջին եւ ոչ էլ վերջին հեղափոխական կառավարությունն է, որն առնչվում է այնպիսի խնդրին, ինչպիսին փողի սուր պակասն է: Երվանդ Օտյանը մի բան գիտեր, երբ մեջբերելով իր հեղափոխական հերոսի` ընկեր Բ. Փանջունու նամակները, ամեն նամակի վերջում զետեղում էր «փութով փող ղրկեք» հետգրությունը: Իսկ փողի խնդիրը շատ սուր է: Անգելա Մերկելի այցը նման է, որ թավշակրոնների վերջին հույսն էր` Արեւմուտքից ֆինանսական աջակցություն ստանալու: Եվ քանզի չկան հեղափոխական էնտուզիազմով լի հաղորդումներ` բաղձալի եվրոները ստանալու հեռանկարի մասին, ուրեմն ոչինչ էլ չի ստացվել: Դե, եթե ԵՄ առաջատար Մերկելի հետ դա չստացվեց, ապա դժվար թե ստացվի նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ֆրանսիացիների հետ: Իսկ Գերմանիայի վարչապետի հետ բազմաթիվ սելֆիներով, միգուցե, մեկ շաբաթվա չափ հնարավոր լինի զվարճացնել ժողովրդին, բայց կերակրել` հաստատ ոչ: ԱՄՆ-ից էլ թերեւս ոչ մի ակնկալիք չկա: Եթե դեսպան Միլսի` ուղղակի տեքստով Ամուլսարի մասին ասվածից հետո բնապահպանական տեսչությունը չեղյալ է հայտարարում 2016-ի փորձաքննության արդյունքները եւ դիմում դատախազություն, ուրեմն կարելի է ենթադրել, որ ամերիկացիք շատ կոպիտ ձեւով մեր թավշակրոններին ուղարկել են հանրահայտ ռուսական հասցեով: Ի դեպ, ուշագրավ է նաեւ ամենախանդավառ հեղափոխականներից մեկի` վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի հրաժարականը, այն էլ` ելնելով նրանից, որ գերադասելի է համարում ոչ թե պաշտոնը, այլ` Թբիլիսիում ամերիկյան գրասենյակ գլխավորող կնոջ կողքը գտնվելը: Նման է, որ ներկայիս վարչախմբից «կերոսինի» հոտ է առել...

Իսկ միաժամանակ աստիճանաբար «թավշյա հեղափոխությունը» խանդավառորեն ընդունած Հայաստանի քարտեզում գոյանում են ակնհայտ դժգոհության օջախներ: Ամուլսարում արդեն բանը հասել է ուղղակի բախումների, եւ դա շատ պայթյունավտանգ կետ է: Նման է, որ տիկին Մերկելը լավ էլ հասկացրել է, որ Քաջարանի հանքերը խաղեր տալու տեղ չեն: Բայց բացի «հանքային» հարցից, կան նաեւ դժգոհության այլ օջախներ: Ախուրյանցիները փակել են միջպետական ճանապարհը ու պատրաստվում են վարչապետին ասել, որ ոչինչ դեպի լավը չի փոխվել: Մարալիկցիներն էլ դուրս էին եկել ցույցի` պաշտպանելու ՀՀԿ-ական քաղաքապետին թավշակրոնների ճնշումներից, եւ եթե փոքր համայնքների համար իրենց իսկ ընտրած համայնքապետին պաշտպանելու օրինակը վարակիչ դարձավ, ապա դա ոչ մի լավ բան չի խոստանում ներկայիս վարչախմբին: Դե, իսկ Նիկոլի ֆեյսբուքյան էջի նկատմամբ հանրային հետաքրքրության առավել քան հնգապատիկ կրճատումը ինքնին շատ խոսուն ցուցանիշ է: Իսկ առջեւում կա նաեւ ձմեռը` պետական գանձարանը լցնելու եւ ներդրումներ բերելու գրեթե զրոյական հեռանկարով...

 

ՏԵՌՈՐԸ` ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՌՈՂ ԳՈՐԾՈՆ

Մեկ ամսից էլ քիչ անց տեղի են ունենալու Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Արտաքնապես, կարծես թե, մասնակցող քաղաքական ուժերի պակաս չկա, եւ յուրաքանչյուրն առաջ է տանում իր մարտավարությունը: Եթե Հայկ Մարությանը` որպես ավագանու թեկնածու, ներգրավում է հաղորդավարուհի Լուլուին, ապա ԲՀԿ-ն, օրինակ, ներգրավում է հայտնի մարզուհի Նազիկ Ավդալյանին, Վահան Բաբայանի գլխավորած «Ռեֆորմիստներ» կուսակցությունն էլ ընտրել է հեղափոխականությանը հակադրվելու ուղեգիծ եւ ներգրավում է գիտական եւ տեխնոլոգիական ոլորտների կադրերին: Բայց ի՞նչն է կարեւոր, որ ավագանու ընտրությունները վերջնականապես հաստատեցին «Ելք» դաշինքի տրոհումը` «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» ստեղծեցին «Լույս» դաշինքը, որը գլխավորելու է գործող կառավարության անդամ Արտակ Զեյնալյանը: Դե իսկ, որ Նիկոլի հեղափոխական ուղեկիցները` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, վաղուց Նիկոլի հետ չեն, ակնհայտ փաստ է: Բայց բավականին ուշագրավ է այդ արտաքուստ «քաղաքակիրթ» ընտրություններին ՀՀԿ-ի եւ այլ ազգային պահպանողական ուժերի չմասնակցությունը: Պարզապես կա ազատ ընտրությունները բացառող հանգամանքը` տեռորը: Եթե պատանդառությամբ եւ ոստիկան սպանելով զորամաս գրաված գրոհայինները ազատ են արձակվում եւ մի բան էլ` կուսակցություն ստեղծում, նշանակում է ցանկացած ընտրությունների ցանկացած պահի կարող են կրակոցներ հնչել: Տեռորի պայմաններում ազատ ընտրությունները անհնարին են: Ընդ որում, ազատ են արձակվել ոչ միայն «քաղաքականացված» հանցանքներում մեղադրվողները, այլ, օրինակ, համացանցը ցնցվել էր այն  տեղեկությունից, որ «հեղափոխական ակտիվիստ» լինելու շնորհիվ ազատության մեջ է հայտնվել սովորական մանկապիղծը...

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Ազատ ընտրությունների մթնոլորտի մասին  չի վկայում նաեւ Նիկոլ Փաշինյան-Արա Բաբլոյան հանդիպման ամփոփումը` եթե դրա բանաձեւում չի բացառվել անցումային արդարադատություն կոչեցյալ արտաիրավական կատեգորիան, իսկ Հանրապետության հրապարակի կամքը ներկայացվում է որպես ժողովրդի կամք, ապա դա նմանվում է քունքին դեմ տված ատրճանակով «բանակցությունների»:

ՆՇԱՆՆԵՐԸ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ

Մայիսի 28-ին ընդառաջ բոլորս ականատես էինք շատ տհաճ խորհրդանշական իրադարձությանը` գոմիկության համաշխարհային սիմվոլ Էլթոն Ջոնի այցին` իր բոլոր տհաճ մանրամասներով, այդ թվում եւ` նախագահի ու վարչապետի մակարդակով առավել քան հանդիսավոր ընդունելությամբ: Բայց հիմա` սեպտեմբերի 21-ին ընդառաջ, ուրիշ խորհրդանշական այցի ականատես ենք` Հայաստան ժամանեց աշխարհահռչակ փլեյբոյ, զենքի սիրահար Դեն Բելզիրյանը` տնով-տեղով ՀՀ քաղաքացու անձնագրերը ստանալու, եւ անմիջապես կանգնեց զինվորական հաշվառման: Նրա հանդիպումն էլ Քոչարյան կրտսերի հետ էր: Սա էլ նախորդի` Էլթոն Ջոնի այցի հակապատկերն է:

Սպասում ենք շարունակության:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА