o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ

28.08.2018 11:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջարկում է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնելու ցանկը

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն ավելացնել 40 մլն խմ-ով:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ սրտի կսկիծով են նման որոշում ընդունում եւ իրենց խնդիրն է մաքսիմալը անել, որ Սեւանա լջից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ կազմակերպելուն բանը չհասնի: Իսկ դեռեւս անցյալ տարի պարոն Փաշինյանի մոտ սրտի կսկիծն այլ ուղությամբ էր, երբ անխնա քննադատում էր նախորդ իշխանություններին նույն գործողության համար, ինչին հիմա նա է գնում. «Դեռ հունիսին խնդիր էր դրվել ամեն ինչ անել, որ հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, որի մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարելն առանց Սեւանից ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ, եւ եթե գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետեւ կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք աննախադեպ բերքի են սպասում, կկանգնեն աղետի առջեւ»,-ասել էր նա:

Վարչապետը նշել էր, որ այսպիսով եկան հետեւյալ մոտեցման, որ այսպիսի որոշում կայացնեն, բայց կստեղծեն նաեւ օպերատիվ խումբ, որն անգամ օրենքի ընդունման պարագայում կուսումնասիրի վիճակը եւ կփորձի իրավիճակը կառավարել այնպես, որ եթե կա որեւէ գործնական հնարավորություն ոռոգման խնդիրը լուծել առանց այս 40 մլն խմ-ին կպնելու, այդ խնդիրը լուծենք. «Բայց այնպես անենք, որ եթե պարզվի, որ բերքը ոչնչանում է, մենք այնուամենայնիվ, այդ ջրառն իրականացնենք»:

Վարչապետը նկատել էր, որ ջրի պահանջարկը ձեւավորվում է «աչքաչափի վրա»:

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА