o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եւս երկու «խելոք» ղեկավար եւ գյուղատնտեսության մասին էլ չենք խոսի». Հրաչ Բերբերյան

27.08.2018 16:57 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եւս երկու «խելոք» ղեկավար եւ գյուղատնտեսության մասին էլ չենք խոսի». Հրաչ Բերբերյան

 Ագրարագյուղացիական միավորման նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ խոսքով` Հայաստանի գյուղատնտեսությունը գտնվում է սարսափելի վիճակում եւ եթե այսպես շարունակվի, ապա առաջիկայում ընդանրապես գյուղատնտեսություն չենք ունենա. «Եւս երկու «խելոք» ղեկավար եւ գյուղատնտեսության մասին էլ չենք խոսի, երեւի ես վերջինը կլինեմ, որ կխոսեմ այդ ոլորտից»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Հ. Բերբերյանը:
Անդրադառնալով Սեւանա լճից հավելյալ ջրի բացթողմանը , Հրաչ Բերբերյանը նկատեց, որ սա խեղկատակություն է,  գարնանը մեծ տեղումներ են եղել, ջրամաբարներում ջրի խնդիր չի եղել եւ եթե ճիշտ աշխատեին, ապա այսօր Սեւանից ջուր չէին վերցնի: Հրաչ Բերբերյանի խոսքով` կա նաեւ երկրորդ խնդիրը, որը վերաբերում է ՀԷԿ-ին, որոնք տզրուկների նման կպած են ջրամբարներին. «Հենց այսօր էլ պետք է փակվի ՀԷԿ-ը, եթե դրանք խանգարում են գյուղատնտեսությանը, իհարկե ոչ բոլոր ՀԷԿ-ի մասին է խոսքը»,-ընդգծեց Հ. Բերբերյանը:
Մանրամասները` տեսանյութում

«ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՓՈՂ ԼՎԱՆԱՔ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА