o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

27.08.2018 14:12 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

27.08.2016

Աննորմալ է, երբ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սեւան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 18-28-ը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 350 երիտասարդ՝ Երեւանից, Հանրապետության մարզերից եւ սփյուռքից: Նախագահը ծանոթացել է ճամբարականների պայմաններին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին, համաժողովի մրցույթի հաղթող մասնակիցների ստարտափ նախագծերին, դիտել համաժողովի մասին պատմող տեսանյութը:

 «Մեկ անգամ եւս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում եւ տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ եւ այլն: Կրկնում եմ` ես համաձայն չեմ այդ մտքի հետ եւ չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետեւ մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, եւ մեր երիտասարդներն իրենց դրսեւորել են շատ փայլուն ձեւով: Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաեւ երիտասարդության տարբեր շերտեր որեւէ երեւույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, եւ սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետեւ հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի»,-ասել է նախագահը եւ ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ: Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է եւ՛ մարդկանց, եւ՛ երկրի համար: Նախագահ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որեւէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է: «Սա ասում եմ նաեւ նրա համար, որովհետեւ, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաեւ երիտասարդներին, որովհետեւ այդ ռոմանտիզմը գալիս է նաեւ անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, եւ մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաեւ փողոցային: Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,-նշել է Հանրապետության նախագահը եւ հավելել, թե որեւէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձեւերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, եւ պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից:

«Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից: Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները»,-դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է Հանրապետության նախագահը եւ վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տեւական ժամանակով:

 

Որոնք են ՀՀ բնակչության եկամտի հիմնական աղբյուրները

Որոնք են ՀՀ բնակչության եկամտի հիմնական աղբյուրները

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է բնակչության անվանական դրամական եկամուտների աճի միտում: Այսպես, տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 5.7%-ով և կազմել 52377 դրամ։

Այդ թվում, քաղաքային բնակավայրերում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտները կազմել են 58607 դրամ, գյուղական բնակավայրերում՝ 42103 դրամ։

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

Դրամական եկամուտների աճ է արձանագրվել վարձու աշխատանքից՝ 14.1%  (28800 դրամ) և կենսաթոշակներից ու նպաստներից` 11.7% (9284 դրամ):

Այս փոփոխությունների արդյունքում փոխվել է նաև դրամական եկամուտների կառուցվածքը՝ ըստ տեսակարար կշիռների։

Վարձու աշխատանքից եկամուտների կշիռը 50.9%-ից հասել է 55%-ի։

Տեսակարար կշռով երկրորդ տեղում կենսաթոշակներն ու նպաստներն են՝ 17.7%: Ինքնազբաղվածությունը, չնայած 0.6 տոկոսային կետով նվազմանը, եկամուտների աղբյուրների թվում երրորդն է՝ 9.2%-ով։

Իսկ արտերկրից ստացվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները) ապահովում են ընդհանուր դրամական եկամուտների 9%-ը։ 2014 թվականի համեմատ դրանց տեսակարար կշիռը նվազել է 3.4%-ով։

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00. 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: 

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА