o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ է նշանակել

27.08.2018 14:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետը քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել, որով Արտակ Կրկյաշարյանին, Սամվել Ավետիսյանին և Արման Պողոսյանը նշանակվել են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արտակ Կրկյաշարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Մյուս որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Սամվել Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ»:

«Ես մեկնելու եմ Արցախ եւ սատարելու եմ Արցախի հերոս գեներալին». Դավիթ Մկրտչյան

Երրորդ որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով`

Արման Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА