o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսությունը զավեշտալի իրավիճակում է. Տեսանյութ

27.08.2018 13:03 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտեսությունը զավեշտալի իրավիճակում է. Տեսանյութ

Ագրարագյուղացիական միավորման նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ խոսքով` նախորդ տարվա համեմատ Հայաստանում բանջարաբոստանային կուլտուրաներ  եւ կորտոֆիլ ցանվել է 6,5 հազար հեկտարով պակաս, այսինքն` նախորդ տարվա համեմատ այս տարի ցանքատարածքները նվազել են: Այս ամենի արդյունքում էլ եղել է մոտ 4-500 հազար տոննա բերքի կորուստ: Ըստ նրա, ցանքատարածությունները հիմնականում պակասել են կատոֆիլի`3200 հեկտար, վարունգի` 806  հեկտար, կաղամբի` 770 հետաար եւ այլ  բանջարաբոստանային կուլտուրաների մասով. «Լոլիկի ցանքատարածքները նվազել է 1735 հեկատրով, այդ ինչպես էր նախարարությունը հայտարարում, որ լոլիկ են մթերելու, տեղյակ չէի՞ն, որ ցանքատարածքները  նվազել են: Ցավալի է, որ Շիրակի մարզում է խիստ նվազել կարտոֆիլի ցանքատարածքությունը`1200 հեկտար: Ամենաշատը նվազել է Գեղարքունիքում`1600 հեկտար: Գյուղացին հողը չի ցանում, ուղղակի չի վստահում ոլորտը ղեկավարողներին, քանի որ չեն լուծել արտահանման եւ մթերման հարցերը»,-նշեց Հրաչ Բերբերյանը: Նրա բնորոշմամբ, նման զավեշտալի իրավիճակ գյուղատնտեսությունը երբեք չի ունեցել: Նա նաեւ նկատեց, որ օրեր առաջ քաղաքական գործիչներից մեկը հայտարարել է, թե 100 օրում ինչ կարող ենք ասել, 100 օրում բույս կարո՞ղ է աճել. «Այո աճում է, կարող ենք լոլիկ ստանալ, կարտոֆիլ, եթե տեղյակ չեք, ինչու եք բնագավառից խոսում: Դեռեւս չի ձեւավորվել արտահանման պայմանները, միջպետական պայմանագրերը: Յոթ տարի է ունենք մորմազգիների լոլիկի ցեց, գյուղացին ցանում է եւ բերքը փչանում է: Այսքանից հետո բնականաբար մորմազիգների լոլիկ չի ցանի: Չենք հասկանում, թե գյուղատնտեսությունն ում ձեռքում է»,-շեշտեց Հրաչ Բերբերյանը:
Մանրամասները` տեսանյութում

«ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՐԻՆ, ՓՈԽԱՐԵՆԸ 30 ՁՐԻԱԿԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՎԵԼԱՑՐԻՆ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА