ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հռոմի պապն արդարացի է անվանել հոգևորականների կողմից երեխաների շահագործման դեմ ուղղված զայրույթը

26.08.2018 12:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հռոմի պապն արդարացի է անվանել հոգևորականների կողմից երեխաների շահագործման դեմ ուղղված զայրույթը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ Իռլանդիա կատարած այցի շրջանակներում խոսել է Կաթոլիկ եկեղեցու անդամների կողմից երեխաների չարաշահման «սարսափելի հանցագործությունների» մասին՝ նշելով, որ զայրույթն արդարացված է: 

Ռուսաստանի կողմից Թուրքիային S-400- մատակարարելու մասին պայմանագիրը ուժի մեջ է

«Եկեղեցական իշխանությունների՝ արքեպիսկոպոսների, վանահայրերի, քահանաների և մյուսների ձախողումը ճշգրիտ գնահատական տալու այս սարսափելի հանցագործություններին պատճառ է հանդիսացել միջազգային զայրույթի համար և շարունակում է ամոթի առարկա լինել Կաթոլիկ համայնքի համար: Ես ինքս կիսում եմ այդ զգացմունքները», -CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը: 

Սրբազան քահանայապետը ելույթով հանդես է եկել Դուբլինի ամրոցում, որտեղ ներկա են գտնվել հարյուրավոր քաղաքական և հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև արտասահմանցի դիվանագետներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА