o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

24.08.2018 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը Լարսի անցակետում առկա կուտակումների արդյունքում ֆինանսական կորուստներ է ունեցել՝ պատվերները ժամանակին հաճախորդներին չհասցնելու պատճառով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ նկատելով, որ բավական լարված վիճակ է հատկապես դեպի Ռուսաստան տանող հատվածում: Մեր զրուցակցի խոսքով.

Վտանգված է դեղձի մթերումը…

- Կուտակումների արդյունքում մեքենաներն ամենաքիչը չորս օր կանգնած են մնում հերթերի մեջ: Բայց արի ու հաճախորդներին բացատրի, թե ինչն է ուշացման պատճառը: Իհարկե, կան հաճախորդներ, որոնք ըմբռնումով են մոտենում: Բայց իրենք էլ իրենց պատվերին են սպասում, եւ արդյունքում մենք մեծ տույժ-տուգանքներ ենք վճարում մեր գործընկեր հաճախորդներին:

- Ո՞րն է անցակետում կուտակումների պատճառը:

- Կոնկրետ պատճառ չենք տեսնում, ուղղակի դանդաղ են աշխատում: Դա կապված չէ բեռների ստուգման ընթացակարգի փոփոխության կամ մաքսային մնացած ձեւակերպումների հետ: Ընդամենն աշխատանքի տեմպի ու ծավալի հետ է կապված: Արդյունքում՝ միայն մեր ընկերությունն է ֆինանսական տույժերի ենթարկվում: Բայց բացի ֆինանսական, այսպես ասած, անիմաստ կորուստներից, հաշվի առեք նաեւ, որ անգամ մեկ օր ավել սպասելու դեպքում տեղափոխվող մրգի որակն ընկնում է, ինչը հետագայում իրացման հետ կապված խնդիրներ է առաջացնում:

- Ասացիք, որ ֆինանսական կորուստներ արդեն իսկ ունեցել է ընկերությունը: Կասե՞ք, մոտավորապես ի՞նչ կորուստների մասին է խոսքը:

- Չէի ցանկանա կոնկրետ գումարների մասին ասել, բայց արդեն հասցրել ենք մի քանի տույժ-տուգանքների ենթարկվել` ապրանքը ժամանակին տեղ չհասցնելու համար: Իսկ այդ ամենի պատճառը անցակետում տիրող վիճակն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА