o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հավելյալ ջրառը աղետ կլինի Սեւանա լճի համար

24.08.2018 16:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հավելյալ ջրառը աղետ կլինի Սեւանա լճի համար

Կառավարության երկեվա նիստում քննարկվեց Սեւանա լճից  170-ի փոխարեն 210 մ3 հավելյալ ջուր վերցնելու նախագիծը: Այս հանգամանքը առաջ է բերել բազմաթիվ բնապահպանների դժգոհությունը, նրանց խոսքով` ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, դեմ էր Սեւանից հավելյալ ջրառին, այդ ինչպես եղավ, որ այսօր կարող է նման բան թույլ տալ:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԵԼՅԱՆԻ խոսքով` Սեւանն այդքան էլ բարվոք վիճակում չէ, դրա վերաբերյալ ներկայացրել են շատ առաջարկներ, սակայն խնդիրն այդպես էլ նույնն է մնացել: Ըստ բնապահպանի , դեմ են Սեւանից հավելյալ ջրառին. «Կարծում եմ, գոնե մեկ հուսադրող երեւույթ այս տարի եղավ, այն առումով, որ առաջին անգամ տեսանք, թե ինչպես է կառավարությունը քննարկում այն հարցերը, որոնք մենք միշտ բարձրացրել ենք: Մեկ բան այստեղ հաստատ է, որ իրականում մենք ոչ թե ջրի, այլ վատ կառավարման խնդիր ունենք: Հսկայական տարածքներ ոռոգում են, սակայն այդ ամենը որեւէ տեղ չի երեւում»,-նշեց բնապահպանը եւ ընդգծեց, որ Հայաստանի ջրամաբաները եւս վատ վիճակում են: Ըստ նրա, ձմռան սեզոնին, երբ ջրամբարներից ջուր բաց թողնելու կարիք չկար` մեծ քանակությամբ բաց էին թողնում: Հետագայում պարզվում է, որ ջուրը բաց են թողել ՀԷԿ-երի համար, որով էներգիա պետք է ստանանա, սակայն սա էլ որեւէ տեղ չի երեւում:
Բնապահպանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Սեւանից հավելյալ ջրառը կարող է աղետ լինել լճի համար:

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ ԱՆՀԱՐԹ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА